Wednesday, 24 04 2024
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

Ով ում կուղարկի քաղաքական աղբանոց

Ոչ իշխանական քառյակն իր ծրագրերը փոխելու մտադրություն չունի. ի պատասխան «թեժ աշնանը» «սառը ցնցուղներ» հակադրելու մասին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտարարության՝ հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Իհարկե, տարօրինակ կլիներ, եթե քառյակից որևէ մեկը հայտարարեր, որ ոստիկանապետի հայտարարություններն ազդել են իրենց վրա և փոխելու են մտադրությունները: Մյուս կողմից, սակայն, ոչ իշխանական քառյակի որևէ մտադրություն՝ գոնե առայժմ, ըստ էության չի պարունակել արտահերթ զարգացումներ սկսելու մասին հայտարարություններ, այսինքն՝ չի պարունակել մի բան, որը կարող էր իշխանությունների մոտ անհանգստություն և «սառը ցնցուղների» անհրաժեշտություն առաջ բերել:

Այս տեսանկյունից փոխադարձ հայտարարությունները միանգամայն տեղավորվում են զուտ դիրքային և հոգեբանական մարտերի շրջանակում, նման պրոֆեսիոնալ բռնցքամարտին, երբ մարզիկները մենամարտից առաջ միմյանց վրա հոգեբանական ճնշում բանեցնելու համար տարատեսակ սպառնալից հայտարարություններ են անում: Այդ ամենով հանդերձ՝ բուն մրցամարտը հետագայում անցնում է սահմանված կանոնների և կարգի շրջանակում:

Առայժմ ներքաղաքական այս փոխադարձ հոգեբանական գրոհները չեն պարունակում պրակտիկ տարրեր, որոնք թույլ կտան խոսել գործնականում իսկապես ցնցումային հեռանկարների մասին: Եվ այս տեսանկյունից հատկանշական էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցում հայտարարությունը սահմանադրական փոփոխությունների մասին՝ այն իմաստով, որ եթե դեռ չկա հստակ բովանդակությունը, հնարավոր չէ խոսել դեմ կամ կողմ լինելու մասին, երբ կլինի, այն ժամանակ կքննարկեն՝ կո՞ղմ լինել, թե՞ դեմ:

Ըստ էության, ոչ իշխանական քառյակի գործընկերները և անգամ կուսակիցները այդպես էլ չկարողացան հստակ պարզաբանել Ծառուկյանի հայտարարությունը, որը իսկապես, մեղմ ասած, բազմանշանակ է և ակնհայտորեն տարբերվում է միանշանակ դեմ արտահայտվելու քառյակի այլ ուժերի պնդումներից: Ծառուկյանն ըստ էության իշխանությունների հետ մանևրի տեղ է թողնում, ինչը բխում է ոչ միայն ԲՀԿ-ի, այսպես ասած, բուն ֆունկցիոնալ կարգավիճակից, այլ նաև հանդիսանում Ծառուկյանի մարտավարության կարևոր տարր. ոչ իշխանական քառյակի մյուս ուժերին պարբերաբար ցույց տալ, որ ԲՀԿ-ն ամենևին չի սահմանափակվել միայն քառյակի համագործակցությամբ և անելիքներ կարող է ունենալ նաև քառյակից դուրս: Սա էլ իր հերթին հոգեբանական գրոհներ է քառյակի ուժերի վրա, որ իրականացնում է ԲՀԿ-ն, որպեսզի նրանք երբեք չմոռանան, թե ով է քառյակի առաջատարն ու թելադրողը:

Սրանից զատ՝ Ծառուկյանն ըստ էության պատասխանեց նաև ՀԱԿ-ի հայտարարությանը այն մասին, որ եթե նա իրեն տրված շանսը չօգտագործի, կհայտնվի քաղաքական աղբանոցում: Այս հայտարարությունը ՀԱԿ-ի ներկայացուցիչներն արել էին Տեր-Պետրոսյան-Ծառուկյան հանդիպմանը զուգահեռ: Սահմանադրական փոփոխությունների մասին Ծառուկյանի բազմանշանակ հայտարարությունն ինչ-որ առումով նաև սրա պատասխանն էր, որովհետև եթե ԲՀԿ-ն սկսի իշխանությունների հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, ապա այդ դեպքում ՀԱԿ-ն ըստ էության գնալու այլ տեղ չի ունենա, քան քաղաքական աղբանոցը, և Ծառուկյանը ըստ էության այս մասին մտածելու տեղիք է տալիս ՀԱԿ-ին՝ ակնարկելով, թե իրականում ով ում կարող է քաղաքական աղբանոց ուղարկել՝ նկատի ունենալով ուժերի ներկայիս հարաբերակցությունը:

Ըստ էության, երևի թե պատահական չէր և այն, որ իրականում հենց Ծառուկյանի այս մեսիջից հետո էր, որ իշխանություններն էլ որոշեցին հանդես գալ ոստիկանապետի կոշտ մեսիջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում