Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

«Ծառուկյանը պատասխան տվե՞լ է, որ ՊՆ-ից մարտի 1-ին իր թիկնազորին զենք է տրամադրվել»

«Օրեցօր հանրապետությունում իրավիճակը ծանրանում է բոլոր առումներով: Այս առումով խորհրդարանական ուժերը և այդ մարդիկ մասնակից են եղել մեծ վտանգի, որը երկրում տեղի է ունենում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայրենիք և պատիվ» կուսակցության, «Հակակոռուպցիոն» ՀԿ նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Նրա խոսքերով՝ քառյակը մինչ այսօր դրական ոչինչ չի արել․ «Ի՞նչ են արել երկրում իրավիճակ փոխելու համար. ինչպես կուզեն վաղը մեկնաբանեն՝ բայց սա ռեժիմի հետ պայմանավորված հերթական խաղերն են՝ հերթական տարին անցկացնել և Սերժ Սարգսյանին թույլ տալ մինչև ն ժամկետի ավարտը նախագահելու: Իմ սեփական գնահատականն այդպիսին է»,- ընդգծեց նա:

Մարգարյանի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը իշխանություններից տարանջատված չէ և չի կարող գնալ համակարգային փոփոխությունների․ «Համակարգային փոփոխությունը օդի պես անհրաժեշտ է: Ռոբերտ Քոչարյանը երկու ժամկետ է իր կողքին եղել, ահա Սերժ Սարգսյանն էլ երկրորդ ժամկետն է իր կողքին, և ի՞նչ են անելու՝ իհարկե ոչինչ: Ո՞վ պատասխան տվեց այն փաստերի համար, որ մարտի 1-ին Ծառուկյանի թիկնազորն այդքան զենք էր ստացել պաշտպանության նախարարությունից»:

Ինչ վերաբերում է երիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն, Գառնիկ Մարգարյանն ասաց․ «Երբ այդ նույն հեռուստաալիքը ֆիլմ է ցուցադրում և գովերգում է՝ էլ ի՞նչ կասկածես: Ռոբերտ Քոչարյան կամ մեկ այլ չինովնիկ, որ սխալներ, հանցանքներ ու զանցանքներ է գործել, դեռ նպատակ է հետապնդում վերադառնալու քաղաքականություն և, ինչու չէ, զբաղեցնելու բարձր պաշտոններ: Սա այն պատճառով է, որ վերջին քսան տարում Հայաստանում ոչ ոք պատասխան չի տվել կատարած հանցանքի համար, ինչպես Ռոբերտ Քոչարյանը պատասխան չտվեց հոկտեմբերի 27-ի համար, նա էր ոչ հայկական սահմանադրության գարանտը երկրում, ով է պատասխան տալու Պողոս Պողոսյանի սպանության համար: Քանի դեռ երկրում օրենքի առաջ պատասխան չեն տալիս նրանք, ովքեր թույլ են տալիս հանցանքներ, երկրում կարգուկանոն չի լինի: Դրա համար նրա ձեռքերը ազատ են, որովհետև թալանածի համար պատասխան չի տվել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում