Thursday, 18 04 2024
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան

«Քոչարյանը ղալաթ է արել` ակտիվացել է, նախ թող պատասխան տա, նոր ակտիվանա»

«Ի՞նչն է բացահայտված… տասը սպանություններից որևէ մեկը բացահայտվա՞ծ է: Տարիուկես Նիկոյանը քթներիցս բռնած ֆռռացրեց, հանձնաժողով էր, ինչ էր, լուրջ կարևոր դեմքերով կանչում մեզ նայում էին, հանդիպում էինք ԵՄ ներկայացուցիչներին, բայց վեց տարի է՝ ո՞վ և ի՞նչ է արել…»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Քննչական միասնական նորաստեղծ կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, որ մարտի 1-ի բոլոր բացահայտումներն իրականացված են, ասաց 2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Աղվան Հովսեփյանը քաջատեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել մարտի մեկին, և հիմա ինչ բացահայտեն, երբ ամեն ինչ պարզ է: Նա վստահ է, որ Մարտի մեկի գործը, կբացահայտվի հիսուն տարի հետո, երբ ինքն այլևս կենդանի չի լինի:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն մտքին, որ, կախված հանգամանքներից, հնարավոր է՝ վերադառնա քաղաքականություն, Ռուզաննա Հարությունյանը հակադարձեց. «Ղալաթ ա արել Ռոբերտ Քոչարյանը, որ ակտիվացել է, նա դեռ թող գա մեզ պատասխան տա, հետո նոր ակտվիանա»,- լաց լինելով նշեց Տիգրան Աբգարյանի մայրը՝ հավելելով, որ ԱԺ-ում կանանցից մեկը եթե կանգնի և ասի՝ զզվացրիք ձեր մարտի մեկով, ի՞նչ եք ուզում, էլ ումից ինչ եք ուզում:

«Էդ գործը ոչ էլ կբացահայտվի, ես ոչ մի սպասում չունեմ, կամ կբացահայտվի այն ժամանակ, երբ կենդանի չեմ լինի, հիսուն տարի հետո»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը:

«Ես շատ լավ գիտեմ՝ ով է խփել իմ երեխուն, իրենք էլ շատ լավ գիտեն, բոլորը, հենց էդ Ռոբերտ Քոչարյանը սարքեց այս խառնաշփոթը, որ հատուկ դրություն մտցներ: Որդուս մահից հետո ամուսինս չդիմացավ, երկու կաթված ստացավ, մահացավ: Էս խառնաշփոթը սարքեցվին, որ ասեն, թե զորքից էլ զոհեր կան, նենց որ, թե Աղվան Հովսեփյանը ինչ գործ է բացահայտել մարտի մեկի հետ կապված, ես չգիտեմ, ես միայն այն գիտեմ, որ ոչ մի բան էլ չի բացահայտվելու, ես հարյուր անգամ գնացել եմ դատախազություն, մտել Վահագն Հարությունյանի կաբինետ, նա այնպես սիրալի էր ընդունում, ուսերը թոթվում էր, ասում, որ ոչինչ ի վիճակի չեն անելու, ոչ մի մասնագետ չունեն, չեն իմանում գնդակը ոնց եկավ կպավ իմ երեխուն, բայց ես գիտեմ՝ այդ րոպեին Գրիգոր Գրիգորյանն էլ է եղել իմ երեխայի շարքերի մոտ, այդտեղ կանգած են եղել ոստիկանները, ոչ մի ընդդիմադիր և պատահական մարդ չի եղել, դիմակավորները և մեր երեխաների շարքն է եղել: Նիկոյանը համոզում է, որ քյոռ գյուլա էր եկավ կպավ քո երեխուն, քոնին չլիներ, ուրիշին էր լինելու»,- ասաց Ռուզաննա Հարությունյանը, որ ինչպես ինքն է ասում՝ ամբողջ օրը որդու նկարի հետ է խոսում:

Տիգրանը երեք երեխաների կրստերն էր, սովորում էր ԵՊՀ իրավաբանականում, մեծ նպատակներ ուներ, իսկ ծնողները ոչինչ չէին խնայում նրա կրթության համար: Միևնույն ժամանակ հոգատար որդի էր: Մայրը պատմեց, որ այդ օրերին, երբ ծառայության մեջ էր, հաճախ էր գալիս տուն, բրդուճներ տանելու, հենց այդ օրերին էլ Տիգրանը մորը խոստովանել էր. «Մամ, էս ընտրությունները մեզ համար լավ չեն վերջանալու»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում