Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

1000 դրամը՝ Երևանի կենտրոնում հայ-արաբական արյունալի դիմակայության պատճառ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Ֆադի Հասկիի գործի դատական քննությունը:

Հարցաքննվեցին տուժողները՝ հայր և որդի Հովհաննիսյանները:
Ամբաստանյալ Ֆադի Հասկին ու նրա ընկերները, ովքեր այս գործով վկայի կարգավիճակ ունեն, ազգությամբ արաբ են՝ Իսրայելից: Հայաստանում նրանք սովորում են, «Հայբուսակ» համալսարանի ուսանողներ են:

2014 թվականի փետրվարի 22-ին Ֆադին առանձնապես ուրախ է եղել, ըստ պաշտպան Գայանե Լյուդվիկյանի՝ այդ օրը նշանակվել էր Ֆադիի հարսանիքի օրը:

Նա ընկերների հետ դուրս է եկել գիշերային զվարճանքի:
Սակայն Վաղարշյան փողոցում Ֆադիի բախտը չի բերել տաքսու հարցում…

Տուժող Արման Հովհաննիսյանը հենց այդ գիշերային տաքսու վարորդն է: Նա իր «Օպել» մեքենան ծառայեցրել է որպես տաքսի: Իր ասելով՝ այդ աշխատանքը սկսել էր կատարել դեպքից մի քանի օր առաջ:

Դեպքի գիշերը Վաղարշյան փողոցում նրան կանգնեցրել են ակնհայտ օտարերկրացի, Արմանի կարծիքով՝ սիրիացի երեք երիտասարդներ:

Վաղարշյան փողոցից նրանք ցանկացել են հասնել Սայաթ-Նովա փողոց: Ուսանողների համար, երևի, սովորական երթուղի էր, որի ուղեվարձին ծանոթ էին:

Տաքսիստ Արմանն էլ իր գինը նրանց չի ասել, նախապես չի պայմանավորվել, բայց ուրախ է եղել, որ գիշերով օտարերկրացի ուղևորների է պատահել:

Ֆադին ու ընկերները «Պիրամիդա» բար էին գնում: Տաքսին կանգնել է բարի մոտ, երիտասարդներից մեկը վճարել է 1000 դրամ:

Տաքսիստ Արմանը զայրացել է. ի՞նչ 1000 դրամ, ինքը Վաղարշյանից մինչև Սայաթ-Նովա քշում է 2 հազար դրամով:

Ճիշտ է, դատարանում ցուցմունք տալու ժամանակ, պատասխանելով պաշտպանական կողմի հարցին, տաքսիստն ասաց, որ ցերեկը, հնարավոր է, Վաղարշյանից Սայաթ-Նովա 1000 դրամ նստի ոըղեվարձը, իսկ, այ, գիշերը այդ նույն ճանապարհի ուղեվարձը կրկնապատկվում ու դառնում է 2 հազար դրամ:

Արմանն ասաց, թե ինքը, իհարկե, արաբերեն չգիտի, բայց ժեստերի լեզվով, մի քանի ռուսերեն բառերով իր անհամաձայնությունն է հայտնել ուղեվարձի վերաբերյալ:

Օտարերկրացի ուսանողները զայրացել են, հազար դրամանոցը նետել են տաքսիստի վրա ու ցանկացել են իջնել:
Արմանն էլ իր հերթին է զայրացել ու հազար դրամանոցը նետել է ուսանողի վրա:

Ըստ տուժողի՝ այդտեղից էլ վեճն առաջացել է: Ուսանողը, որ արդեն իջել էր, մոտեցել է վարորդի դռանը: Վարորդն էլ իջել է մեքենայից:
Սկսել են իրար քաշքշել:

Երիտասարդներից մեկը հարվածել է մեքենային, պոկել կողային հայելին, դեռ ոտքով էլ տրորել է: Բայց արաբներին մոտեցած չորրորդ ընկերը բացատրել է այդ արարքի վտանգավորությունը: Որպես վնասված հայելու արժեք և ուղեվարձ՝ ուսանողները տաքսիստ Արմանին են տվել 10 հազար դրամ:

Արմանին այդ գումարը ևս քիչ է թվացել: Նա չի վերցրել փողը, պահանջել է ավելին՝ 50 հազար դրամ:

Փողը տվողը թղթադրամը գցել է տաքսու առջևի նստատեղին:
Դատարանում Արմանն ասաց, թե հետո նույն այդ մարդը հետ է վերցրել 10 հազար դրամը:

Նա ասաց նաև, թե նախաքննության ժամանակ ինքը չի ասել, որ այդ փողը մնացել է մեքենայի մեջ:

Ըստ տուժողի՝ ինքը զայրացել է, մեքենան քշել, հասել «Անի» հյուրանոցի մոտ, բայց հետո մտածել ու հասկացել է, որ հեռանալը սխալ է, պետք է վնասների հատուցում պահանջել:

Քանի որ այդ օտարերկրացիները շատվոր են եղել, տուժողը զանգել է իր հայրիկին: Կանչել է «Անի» հյուրանոցի մոտ:

Հայրն ու եղբայրը ընկերոջ մեքենայով որոշ ժամանակ անց մոտեցել են Արմանին:

Նրանք փորձել են մտնել «Պիրամիդա» բար, բայց նրանց ներս չեն թողել՝ ասելով, թե բարում կռվել չի կարելի:

Արմանն ու իր խումբը սպասել են, որ հակառակորդները բարից դուրս գան:

Արմանի ընկերն ու եղբայրը մեքենայով կանգնել են բարի մայթի, իսկ Արմանն ու հայրը՝ հակառակ մայթի մոտ:

Առաջինները շուտով որոշել են չսպասել, գնալ իրենց գործին:
Արմանի հայրն էլ որդուն ասել է՝ գնանք, չսպասենք: Արմանը ցանկացել է շրջադարձ կատարել, բայց հենց այդ պահին բարից դուրս են եկել նրա ախոյանները, ոմանց ձեռքին՝ շշեր:

Ըստ Արմանի՝ նրանք դուրս են եկել ու հասել իրենց վրա: Իրենք էլ շրջադարձ են կատարել ու կանգնել նրանց արանքում :

Արմանի դռանը մոտեցել են երեք երիտասարդներ, ցանկացել են բացել մեքենայի դուռը: Արմանն ինքն էլ անվախ բացել է մեքենայի դուռը, իջել: Նրա հանդիման եղել է Ֆադին:

Արմանն ընդունեց, որ առաջինը ինքն է նրան հարվածել բռունցքով: Ֆադին էլ իրեն է խփել:

Արմանը իրենց վրա հարձակվածների թիվը դատաքննական ցուցմունքի ժամանակ մի քանի անգամ փոփոխեց: Ասաց, որ հարձակվողները չորսն էին, հետո դարձան յոթը, իսկ հետո՝ քսանը:

Արմանն ասաց, թե բռնել է Ֆադիի վզից ու գցել գետնին: Ինքն էլ կքանստել է նրա վրա, բռնել մազերից ու ցանկացել է գլուխը հարվածել ասֆալտին:

«Ուզում էի, որ Ֆադին ձեն հանի, մնացածները լսեն ու չհարվածեն…»,- պատճառաբանեց Արմանը:

Նա սկզբում ասաց, թե երբ կքանստած էր Ֆադիի վրա, զգացել է, որ վիրավոր է, անգամ զգացել է, որ թոքն է վնասվել:

Հետո Արմանը խառնվեց. մեկ ասում էր, թե դեռ Ֆադիի հետ դեմ առ դեմ կանգնած կռվելու ժամանակ է ծակոց զգացել, հետո՝ թե ծակոցներն զգացել է, երբ կքանստած էր Ֆադիի մեջքին:

Միևնույն ժամանակ Արմանն ասաց, թե չի հասկացել՝ կոնկրետ որ պահին է վնասվածք ստացել:

Նախաքննության ժամանակ նա ասել է, թե Ֆադին իրեն հարվածել է, երբ երկուսն էլ ընկած են եղել:

Ֆադիի ձեռքին Արմանը շիշ տեսել է, երբ նա նոր էր բարից դուրս եկել: Տուժողը ենթադրեց, թե դա գարեջրի շիշ էր, որից Ֆադին գարեջուր էր խմել ու անսթափ էր, մյուսներն էլ սթափ չէին:

Բայց թե ինչ է եղել այդ շիշը, երբ ինքն ու Ֆադին փոխադարձ հարվածներ էին հասցնում միմյանց, երբ է շիշը ջարդվել, ու շշի ջարդված մասով Ֆադին ինչպես է իրեն վնասվածք հասցրել՝ Արմանը չէր տեսել: Այդ նույն ժամանակ մեկ այլ խումբ էլ՝ վեց-յոթ հոգի, հարվածեր էր հասցնում հորս՝ ասաց Արմանը:

Հանկարծ նա զգացել է, որ վիրավոր է՝ կուրծքը «ճղված է», ինքը թուլանում է: Վազելով գնացել է մեքենայի մոտ, հայրն էլ է նստել մեքենա, իրենք հեռացել են: Հայրն իրեն ոստիկանների աջակցությամբ տարել է հիվանդանոց:

Արմանն ասաց, թե ամբաստանյալից այլևս գումարային պահանջ չունի, իր կրած վնասներն ու բուժման ծախսերը հատուցել են Ֆադիի հարազատները: Ինքը ջարդված հայելու համար 50 հազար դրամ է պահանջել, բայց պարզվել է, որ 30 հազար պիտի պահանջեր…

Կողմերի հարցերին պատասխանելով՝ Արմանն ասաց, որ ինքը սպասել է «Պիրամիդա» բարի մոտ, որպեսզի ջարդված հայելու հատուցումն ու չվճարված ուղեվարձը ստանա: Կռվելու դիտավորություն չի ունեցել: Հորը, եղբորը, ընկերոջը կանչել է, որովհետև հակառակորդները շատվոր էին:

Մոտակայքում կայանած մեքենաների վարորդները Արմանին խորհուրդ են տվել արաբների հետ գործ չունենալ, բայց Արմանը ցանկացել է իր կրած վնասների հատուցումը ստանալ:

Ըստ Արմանի՝ իրենք երկար չեն սպասել «Պիրամիդայի» մոտ՝ մոտ տասնհինգ րոպե:

Տեղանքը տեսանկարահանվել է տեսահսկող սարքերով: Ըստ ամբաստանյալի շահերի պաշտպանի՝ այնտեղ երևում է, թե իրականում ինչքան է սպասել ու ինչ գործողություններ է կատարել Արմանի խումբը…

Հարցաքննվեց նաև երկրորդ տուժողը՝ Արմանի հայր Սեյրանը: Նա ասաց, թե որդու հետ կռվողների անուն-ազգանունները չգիտի, գիտի, որ օտարերկրացիներ են:

Նա հայտնեց, որ գիշերվա կեսին ինքը տանն է եղել, երբ՝ զանգ-զանգ-զանգ-զանգ: Պարզվել է՝ Արմանն է, ինչ-որ բան է պատահել, իրենց կանչում է:

Երբ ինքն ու Արմանը որոշել են շրջադարձ կատարել ու հեռանալ, հանկարծ այդ օտարերկրացիները բարից դուրս են եկել ու դըմբ-դըմբ-դըմբ՝ մեքենային: «Մի հոգի չէր, երկու հոգի չէր, մի տասը-տասներկու հոգի էին». այս տուժողն էլ իր թվաբանությունն ուներ:
Նա դատարանում հանգիստ հայտնեց, թե որդուն ասել է. «Մեքենան քշի դրանց վրա, լղճի, կասեմ, թե ես եմ արել»:

Այս տուժողն ասաց, թե իրեն ծեծել են 5-10 հոգով: Ակնոցն ընկել-ջարդվել է, մատն էլ վնասվել է՝ վերքը «վարդի պես բացվել է», դրանից հասկացել է, որ ջարդված շշով են իրեն հարվածել: Դանակով նման վնասվածք չէր ստանա:

Հանկարծ Արմանն ասել է. «Պապա, թոքս ծակին»: Նստել են Արմանի մեքենան ու հեռացել: Բայց Օպերայի մոտ «պակրիշկեն տրաքավ»: Ոստիկանները մոտեցել են, վիրավորին տեղափոխել հիվանդանոց…

Ի դեպ, տուժողների՝ հայր և որդի Հովհաննիսյանների մուտքը դատարան առանց վիճաբանության չեղավ: Նրանք վիճաբանել էին կարգադրիչների հետ ու քիչ էր մնացել թողնեին հեռանային՝ առանց նիստի սկսվելուն սպասելու:

Ըստ մեղադրանքի՝ Ֆադին իր ձեռքին եղած կոտրված շշով հարվածել է Արման Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ կեսին, նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ թոքի հինգ սեգմենտի՝ միջանցիկ, չորս սեգմենտի և ստորին բլթի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով:

Ֆադի Հասկիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողների հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ նիստին կհարցաքննվեն վկաները: Գործով յոթ վկա կա, որոնցից հինգը, արդեն պարզվել է, Հայաստանում չէ:

Կհարցաքննվեն մնացած երկուսը: Մյուսների նախաքննական ցուցմունքները, երևի, կհրապարակվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում