Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը:
98 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանն իր մարզական կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Սա մեր ազգային հավաքականի երկրորդ ոսկե մեդալն էր տաշքենդյան ստուգատեսում: Ինչպես գիտեք, երեկ նման հաջողության հասել էր Արսեն Ջուլֆալակյանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ալեքսանյանի անցած ուղին մրցաշարում.
Որակավորման փուլ՝ Արթուր Ալեքսանյան – Ալսլան Սապարմամեդով՝ 10:1
1/8 եզրափակիչ՝ Ադամ Վարգա – Արթուր Ալեքսանյան՝ 0:2
1/4 եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան – Ալեքսանդր Հրաբովիչ՝ 3:0
1/2 եզրափակիչ՝ Հասեմ Ռեզաի – Արթուր Ալեքսանյան՝ 1:3
Եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան – Օլիվեր Հասլեր՝ 8:0