Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Չինովնիկները լրատվամիջոցների օգնությամբ իրենց քամիներն են փչում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:

– Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում լրատվամիջոցները ինչպիսի՞ իրավիճակում էին, մամուլի ազատության մասով ի՞նչ պատկեր էր՝  հաշվի առնելով նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանին գովերգող վերջին ֆիլմում մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ ևս խոսում էին:

– Քանի որ համացանցն այն ժամանակ տարածում չուներ,  ինֆորմացիայի առումով մի քիչ  ավելի հեշտ էր կառավարելը: Եթե օրինակ՝ 2008թ. առաջ ինֆորմացիոն հիմնական աղբյուրները համարվում էին հեռուստատեսությունը, ռադիոն, մասամբ թերթը, ստացվում է, որ այն ժամանակ հիմնականում այլընտրանքային, ընդդիմադիր տեղեկատվությունը տարածվում էր թերթերի միջոցով՝ բացառությամբ որոշ հեռուստաընկերությունների,  այսպես ասած, հաղորդումների կամ լրագրողների: Եվ ժամանակահատվածն ինքնին արդեն ստացվում էր այնպիսին, որ տեղեկատվությունը շատ ավելի կառավարելի էր և միևնույն ժամանակ դժվար հասանելի: Ես կարող եմ դա արձանագրել:

Ճնշումներ, իհարկե, կային, կարող եմ ընկերների մասով ասել. եղել են դեպքեր, որ մի լրատվամիջոցի լրագրող իր կատարած գործողությունների համար հեռացվել է: Բայց դա ոչ միայն այն ժամանակ էր: Լրագրողները խոցելի են և հնարավորության դեպքում նաև կառավարելի, այս ժամանակահատվածում միշտ եղել են փորձեր՝ անընդհատ կառավարել կամ ճնշել, կամ նվազեցնել նրանց աշխատանքի հնարավորությունները: Բայց մյուս կողմից պետք է արձանագրել նաև, որ լրագրողական համայնքը ևս այդքան հեշտ հանձնվողներից չէ: Նրանք անընդհատ շարունակում են պայքարել:

– Ասացիք լրատվական համայնքը, դաշտը որոշակի առումով խոցելի  է, բայց  այն, որ այսօր լրատվամիջոցները ինքնաբավ չեն՝ չի՞ հանգեցնում լրատվամիջոցների կառավարմանը, այս պարագայում կարո՞ղ են լինել ոչ կառավարելի:  Բացի այդ՝ առաջին հայացքից ազատություն կա, բայց դա հարաբերական է, մենք  կարևորագույն հարցերում որոշումների կայացման գործընթացում լայն իմաստով ազդեցություն չենք կարողանում ունենալ:

– Այսօր Հայաստանում ցանկացած տիպի լրատվամիջոց կա, բայց իհարկե՝ հիմնականում գոյատևում են հովանավորների կողմից և ոչ այն ավանդական ձևաչափով, որը գիտենք, որ պետք է լինի, այսինքն՝ գովազդ և բաժանորդագրություն, կամ հատաքանակի վաճառք և այլն: Շուկան փոքր է, իսկ այսօր արդեն էլեկտրոնային լրատվամիջոցների պարագայում ստացվում է, որ ցանկացած մեծ, փոքր չինովնիկ, պաշտոնյա կամ բիզնեսի ներկայացուցիչ իրեն կարող է թույլ տալ փոքրիկ խմբագրություն բացել և իր քամին ձևավորել օրվա ինֆորմացիոն հոսքերում: Տվյալ լրատվամիջոցի ճակատագիրն էլ կախված է տվյալ անձի ցանկությունից և եկամուտից: Երբ ինքն այլևս չցանկացավ, տվյալ լրատվամիջոցը կփակվի: Այսինքն՝ այդ պարագայում տվյալ լրատվամիջոցի շարունակականությունը, հետևողականությունը, պատմությունը այնքան երկար չի լինելու, որ տվյալ լրատվամիջոցն էլ փորձի ձևավորել էթիկայի կանոններ, մտածի արդար աշխատանքի մասին և այլն: Այդ տեսակ խնդիրներ կան: Կարծում եմ, որ դրանք ժամանակավոր խնդիրներ են:

Ես կարծում եմ, որ թե 10 տարի առաջ, թե 15 տարի առաջ այն լրատվամիջոցները, որոնք էթիկայի կանոնների համաձայն աշխատել են, որոնք պաշտպանել են խոսքի ազատությունը և հարգում են իրենց մասնագիտությունը, աշխատանքը, շարունակում են պայքարել այդ սկզբունքների համար: Իսկ մնացած լրատվամիջոցները, որոնց դժվարանում եմ այդպես անվանել, ժամանակավոր են՝ այսօր կան, վաղը չկան:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝  տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում