Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մախաչկալայում ավարտված բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարում, որին մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ, հայ մարզիկները նվաճել են հինգ մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե, արծաթե և երեք բրոնզե մեդալ: Մրցաշարի հաղթող է դարձել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 56 կգ քաշայիններ Հենրիկ Մոքոյանը, Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաև գերծանր քաշային Ռաֆայել Սիմոնյանը նվաճել են բրոնզե մեդալներ: