Thursday, 28 03 2024
-
23:26
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Այո, Մարտի 1-ը բացահայտվել է, այն կազմակերպել է Աղվան Հովսեփյանը՝ Քոչարյանի իշխանության օրոք»

Նախօրեին քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Մարտի 1-ի բացահայտման վերաբերյալ մեկնաբանությունները, թե՝ Մարտի 1-ն ամբողջովին բացահայտված է, խոցել է Մարտի 1-ի տասը զոհերի ընտանիքներին:

Կրկնելով Աղվան Հովսեփյանի ասածը, թե՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է, 2008-ի Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Աղվան Հովսեփյանը ճիշտ է ասում, որովհետև Մարտի մեկը կազմակերպել է Աղվան Հովսեփյանը՝ իր շքախմբով, Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք:

«Իհարկե, կազմակերպիչներից մեկն էլ ինքն էր, ինքը չգիտի՞, թե ինչ է կազմակերպել, ինչ է արել, արդյունքում ինչ ստացավ: Շատ ճիշտ է ասել. իրենց համար դա բացահայտված է, և որևէ փակ պատուհան չկա իրենց համար, բայց թող շրջեն Մարտի 1-ի անմեղ զոհերի ընտանիքներով:

Ես Գոռ Քլոյանի մայրն եմ, զոհվեց իմ մինուճար, դաստիարակված որդին. թող Աղվան Հովսեփյանը շրջվի և նայի այս դեպքը, այդ ո՞ր բացահայտման մասին է խոսում, թող ի՛նձ հարցնի՝ բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ, բա ինչո՞ւ որևէ մեկը չի պատժվել»,- ասաց նա՝ հավելելով, որ այսքանից հետո գոնե պետք է ամաչեն, գետինը մտնեն, բերանները չբացեն, փակել են, փակած էլ թող մնա:

Ազատուհի Քլոյանը ուզում է հանդիպել Աղվան Հովսեփյանի հետ. «Մի կտոր կտանեի Աղվան Հովսեփյանին, թող գնա արխիվ, Մարտի մեկի գործը թող հանի, փոշին սրբի և տեսնի՝ 2008-ից մինչև հիմա Մարտի 1-ի գործին ի՞նչ տառ է ավելացել, ի՞նչ է փոխվել, որ ինքը բացահայտել է»:

Գոռ Քլոյանի մայրը վստահ է, որ այս իշխանությունների օրոք Մարտի 1-ը չի բացահայտվի, որովհետև այդ գործը հենց այս իշխանության արածն էր, իրենք են կազմակերպել, իրենք արեցին, իրենք շահեցին, Գոռի արյան գնով նստեցին և հիմա վայելքների մեջ են:

Նա թեև հույսեր կապում է իշխանափոխության հետ, որ գոնե այդ ժամանակ գործը կբացահայտվի, բայց իշխանափոխության արդյունքում նորից Քոչարյանը կամ ծածկագրով Քոչարյանը չլինի:

Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին էլ տիկին Ազատուհին մեկ բան է մտածում. «Նեուժելի մարդ էդքան անպատկառ կլինի, նեուժելի չի հասկանում իր արածի արդյունքը. թաքնվել էին, թող թաքնված մնան, մեր վերքերը թող նորից չթարմացնեն»:

Նրա խոսքով՝ այս իշխանությունները լավ քաղաքականություն են վարում, այնքան լավ, որ կարողանում են իրենց կոկորդին կանգնած Մարտի 1-ը կուլ տալ:

Տիկին Ազատուհին կարծում է, որ ընդդիմությունը իրոք սկզբնական շրջանում ակտիվ էր, գոնե Մարտի 1-ի զոհերի ընտանիքների կողքին էր. «Ճիշտ է, իմ երեխան այնտեղ հատնվեց իրենց վարած քաղաքականության արդյունքում, բայց իմ տղան գիտակցելով է գնացել, ուզում էր փրկել ազգին, հայրենասեր տղա էր: Նա ՌԴ-ում ապրելու մեծ հնարավորություն ուներ, երեք տարի մնաց այնտեղ, ես գնացի բերեցի, մենք ամուսիններով չկարողացանք հայոց աշխարհից կտրվել, բերեցի, տարա տվեցի Քոչարյանին ու Սերժին, որ այսօր մատաղ անեն իմ երեխային»,- հուզվեց Ազատուհի Քլոյանը:

Որդեկորույս մայրը ինչ-որ ժամանակ 100 տոկոսով հավատում էր ընդդիմությանը, բայց գնալով այդ հավատն էլ է մարում, որովհետև, իր իսկ խոսքով, տեսնում է, որ ամբողջովին թատրոն է, օր օրի հասկանում է, որ ամեն ինչ սուտ էր, արդյունքում տուժեցին ինքն ու իր նման տասը ընտանիքները:

Մարտի 1-ը իշխանությունները մարսել են ու վայելում են, մինչդեռ այս տարի՝ սեպտեմբերի մեկին, Գոռ Քլոյանի մայրը՝ արցունքն աչքերին, Գոռի փոքր որդուն, որ 2008-ի Մարտի 1-ին քառասուն օրական էր, ճանապարհեց դպրոց: Ազատուհի Քլոյանը հարսի հետ պահում է երկու թոռներին, իսկ ամուսինը՝ Սարգիս Քլոյանը, արդեն երկու տարի է՝ մեկնել է ՌԴ, արտագնա աշխատանքի, որպեսզի երկու թոռներին կարողանա մեծացնել:

Տիկին Ազատուհին ասաց, որ երբ երեխաները փոքր էին, հարցնում էին՝ բոլորը պապա ունեն, մենք չունենք, ինչո՞ւ, իրենք էլ, ինչքան կարողանում էին, երեխաներին ինչ-որ բանով համոզում էին, հիմա երեխաները հարցախեղդ են անում:

Գոռ Քլոյանի մեծ որդին՝ Սարգիսը, ինը տարեկան է: Հիմա արդեն ամեն ինչ հասկանում է. «Տատի, ի՞նչ դժբախտ պատահար է եղել, որ պապան գնացել է Աստված պապիկի մոտ, մեզ խաբում ես, տատի, պապան գերեզմանոցում ա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում