Կրիմինալը միշտ կա և լինելու է: Խնդիրը կայանում է նրանում, որ պետք է կրիմինալին դնել իր տեղը և տրամաբանական մինիմումի հասցնել: Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հաջողություններ է գրանցել ոստիկանությունը՝ կրիմինալը վնասազերծելու գործում:
«Ամառային մի քանի ամիսները մենք հնարավորություն ունեցանք շատ ավելի զբաղվել մեր բուն գործունեությամբ, քանի որ քաղաքական առումով հանգիստ ամառ էր և կարծում եմ, որ մենք բավականին լուրջ հաջողություններ ունենք: : Գոնե, ես կարող եմ ձեզ զեկուցել, որ ոստիկանությունն ամենաբաց կառույցներից մեկն է, և ուղղակի ամեն ինչ զետեղվում է մեր կայքում: Մենք անընդհատ իրազեկում ենք, տալիս ենք ինֆորմացիա մեր քաղաքացիներին»,-նշել է ոստիականպետը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: