«Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, և ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել եմ նույնպես»,-այս մասին նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե եթե բոլոր բացահայտումներն արվել են, ապա ովքեր են եղել 2008 թվականի Մարտի մեկի պատվիրատուները:
Հիշեցնենք, որ օրերս նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով մարտյան ողբերգական դեպքերին, ուշագրավ հայտարարություն էր արել՝ մասնավորապես ազդարարելով, թե Մարտի մեկի բոլոր բացահայտումներն արվել են:
«Ես որպես այն ժամանակ ռազմական ոստիկանության պետ, հիմա որպես ոստիկանապետ, ուղղակի չեմ զբաղվել այդ գործով: Նախաքննության, քննության ընթացքի հետ ես ուղղակի ծանոթ չեմ»,-շեշտել է ոստիկանապետը:
Ավելին՝ տեսանյութում: