Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը եզրափակչում պարտության մատնեց Խորվաթիան ներկայացնող Նևեն Զուգայը: Գոտեմարտն ավարտվեց 4:0 հաշվով:
Այսպիսով՝Ջուլֆալակյանն իր մարզական կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ միաժամանակ առաջին ոսկին պարգևելով Հայաստանի հավաքականին՝ ըմբշամարտի 2014թ. աշխարհի առաջնությունում:
Հիշեցնենք, որԱրսենը 1/16 եզրափակչում 9:0 հաշվովառավելության էր հասել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 12:1 հաշվով պարտության էր մատնել ավստրիացի Ֆլորիան Մարչլին: Քառորդ եզրափակչում Ջուլֆալակյանը 11:2 հաշվով հաղթել էր մեքսիկացի Խուան Էսկոբարին, կիսաեզրափակչում՝վրացի ըմբիշ Զուրաբի Դատունաշվիլիին՝ 1:0 հաշվով: