Սեպտեմբերի 27-ին սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պետք է փորձի չեմպիոնական գոտին պաշտպանել բրիտանացի Փոլ Սմիթի դեմ մենամարտում:
Սմիթը հայտարարել էր, որ հուսով է գոտին իր հետ տանել Անգլիա: Աբրահամը հակադարձել է մրցակցին.
«Նա կարող է մոռանալ չեմպիոնական գոտու մասին: Տիտղոսը կմնա ինձ հետ՝ Գերմանիայում»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է Fightnews-ը:
Նշենք, որ մենամարտը կայանալու է «Սփարքսեն Արենա» մարզապալատում: