Աշխարհի 16-րդ ռակետ Մարին Չիլիչը նվաճել է US Open-ի չեմպիոնի տիտղոսը:
Մրցաշարի եզրափակչում խորվաթ թենիսիստը 6:3, 6:3, 6:3 պարտության է մատնել ճապոնացի 24-ամյա թենիսիստ Կեյ Նիսիկորիին: Հանդիպումը տևել է 1ժամ և 53 րոպե:
Չիլիչը տարավ առաջին հաղթանակը «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերում: Նա շուրջ 3 մլն դոլար պարգևավճար կստանա: