Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Ղարաբաղյան գործընթացի ապագան կախված է նաև Ռուսաստան-արևմուտք հարաբերությունների զարգացումից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը:

 -Պարոն Զոլյան, ուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում փորձագիտական հանրությունը և Արևմուտքում, և Ռուսաստանում, և կովկասյան երկրներում պնդում էր, թե ժամանակն է, որ Արևմուտքն ավելի վճռական գործի: Օրերս ավարտվեց Ուելսում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որը կարելի է որոշումների առումով բավական վճռական ու որոշիչ համարել: Հետաքրքիր է՝ այդ որոշումների հետևանքը ինչպիսի՞ն կլինի, ըստ Ձեզ, մեր տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանն ունի անմրցակից ազդեցություն, որովհետև որոշ միջազգայնագետներ պնդում են, որ ճնշվելով Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանն առճակատման ճանապարհով է գնալու այն տարածաշրջանում, որտեղ ունի անմրցակից ազդեցություն: Ի՞նչ եք մտածում այս մասին:

 -Այստեղ սկզբունքային տարբերություն կա: Շատերը կարծում էին, որ պետք է Արևմուտքը վճռական լիներ, բայց ՆԱՏՕ-ն ավելի դանդաղ էր արձագանքում, պակաս վճռական որոշումներ էր կայացնում, և նույնիսկ այսօր էլ այն որոշումները, որոնք կայացվեցին, որոշ երկրների կարծիքով՝ քիչ էին: Նույն ուկրաինացիների կարծիքով՝ շատ քիչ էր, այլ երկրների կարծիքով՝ շատ էր: Խնդիրը հենց դա է, որ ՆԱՏՕ-ն կազմված է բազմաթիվ երկրներից, և առասպել է, թա այն ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից, այդպես չէ։ ԱՄՆ-ն ամենաազդեցիկ կողմն է, բայց նա այնուամենայնիվ ստիպված է համադրել նաև մնացած բոլոր անդամների շահերը կամ գոնե նշանակալի երկրների շահերը:

Այստեղ Գերմանիան, արևմտաեվրոպական երկրները շահագրգռված չեն Ռուսաստանի հետ իրական առճակատմամբ, նրանք հայտարարություններ են անում, թե սա անընդունելի է, որ չի կարելի, բայց նրանք լուրջ բիզնես շահեր ունեն և, ընդհանրապես, Ուկրաինան, Արևելյան Եվրոպան նրանք ընկալում են որպես մի հեռավոր տարածաշրջան, նրանց համար շատ ավելի կարևոր է միջերկրածովյան տարածաշրջանը: Այս է պատճառը, որ ՆԱՏՕ-ն դանդաղ է որոշումներ կայացնում՝ ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ, ըստ էության, որոշումներն ընդունում է մեկ մարդ կամ մեկ մարդ իր խորհրդականներով, որոնք այդքան շատ չեն: Ուստի Ռուսաստանի որոշումները թե շատ ավելի արագ են, թե շատ ավելի անկանխատեսելի, մյուս կողմից էլ՝ ռազմավարական առումով հաշվարկված չեն:

ՆԱՏՕ-ի որոշումները շատ ավելի դանդաղ են, որոշ դեպքերում ոչ վճռական են, բայց շատ դեպքերում որոշակի ռազմավարությունէ նկատվում: ՆԱՏՕ-ն ուներ մեկ ռազմավարություն նախկինում՝ Ռուսաստանը համարվում էր գործընկեր, և ՌԴ-ի հետ հարաբերությունները համարվում էին գործընկերային, չնայած որոշ խնդիրներ կային, նույնիսկ 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո փորձ էր արվում վերադառնալ այդ մոդելին, որ Ռուսաստանը տարօրինակ գործընկեր է, պետք է զգույշ լինել, բայց այնուամենայնիվ գործընկեր է:

Այսօր Ռուսաստանը սկսում է ընկալվել որպես հակառակորդ, և ՆԱՏՕ-ի որոշումները, որ այնտեղ տեսնում ենք, վկայում են դրա մասին: Արևմուտքում և քաղաքական գործիչները, և փորձագետներն ասում են, որ չի կարելի Ռուսաստանի հետ ընդհանրապես հրաժարվել համագործակցությունից, քանի որ կա Աֆղանստանի խնդիրը, բազմաթիվ լուրջ խնդիրներ կան, և ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, առայժմ Ղարաբաղի խնդիրն այդ համատեքստում է դիտարկվում, որ Ղարաբաղն այն խնդիրներից մեկն է, որտեղ Ռուսաստանի հետ կարելի է ու պետք է համագործակցել: Ռուսաստանի կողմից էլ մենք առայժմ գոնե բացահայտ այլ մոտեցում չենք տեսել:

Ռուսաստանը Ղարաբաղի խնդրում գոնե առերևույթ շարունակում է այն կարծիքին մնալ, որ պետք է համագործակցել։ Թե իրականում ինչ է տեղի ունենում՝ այլ խնդիր է, բայց գոնե բացահայտ նման բան չունենք: Ուստի դժվար է ասել, թե ինչ կլինի մեր տարածաշրջանում, և այս իմաստով հուլիս-օգոստոսի դեպքերը իհարկե շատ մեծ վտանգ էին պարունակում. մեր տարածաշրջանը կարող էր վերածվել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մի նոր ճակատի, բայց կարծում եմ, որ այստեղ թե Ռուսաստանը, թե Արևմուտքը և թե Հայաստանը, թե նույնիսկ Ադրբեջանը հասկանում էին, որ սա բոլորի համար շատ ցավալի հետևանքներ կունենա: Կարծում եմ, որ այս առումով մենք այդ վտանգից փոքր-ինչ հետ ենք կանգնել:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր հուլիսի վերջի և օգոստոսի սկզբի լարվածության պատճառը: Որոշ փորձագետներ պնդում էին, որ այդպիսի լարվածությունը ձեռնտու էր Ռուսաստանին, և Ռուսաստանն էր հրահրել այն: Ձեր վարկածը ո՞րն է:

 -Իհարկե, մենք երբեք էլ չենք իմանա ողջ ճշմարտությունը, բայց ես ընդհանրապես չեմ հավատում, որ ինչ-որ մի երկիր ի վիճակի է կազմակերպել նման լարվածություն: Այլ խնդիր է, որ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, իսկ այնտեղ բավական հաճախ են նման միջադեպեր տեղի ունենում, որևէ երրորդ ուժ կարող էր օգտագործել իր շահերից ելնելով, և այստեղ Ռուսաստանի համար շատ լավ հնարավորություն ստեղծվեց կամ կոնկրետ Պուտինի համար՝ հանդես գալու խաղաղարարի կարգավիճակով, հաշտեցնելու կողմերին, ցույց տալու, որ ՄԽ-ն արդյունավետ չի աշխատում, իսկ ՌԴ նախագահն արդյունավետ է աշխատում:

Թե ինչքանով էր դա արհեստական հրահրված՝ ես չգիտեմ, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, այս դեպքերի իրական պատճառն այն էր, որ Ադրբեջանը որոշեց փորձել Հայաստանի պաշտպանությունը, քանի որ կա Ուկրաինա, տարածաշրջանը քաոտիկ իրավիճակի է գնում, Մերձավոր Արևելքը: Ակնհայտ էր, որ մեծ տերությունները ժամանակ չունեն Ղարաբաղով զբաղվել: Այս իրավիճակում կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին փորձել, թե որքանով է պինդ ՀՀ պաշտպանությունը, և ինչքանով՝ նաև հայ-ռուսական դաշինքը: Կարծում եմ՝ նրանք տեսան, որ ՀՀ պաշտպանությունը բավական հուսալի է, և իրենք պարզապես իրենց ուժերով այդ պաշտպանությունը ճեղքել չեն կարող, ինչի հետևանքով ետ կանգնեցին, այլապես այդ փորձերը կշարունակվեին:

-Այսօր արդեն որոշակի տեղեկություններ են տարածվում, թե Ուելսում Ալիև-Սարգսյան հանդիպման բովանդակությունը որն է եղել: Օրինակ՝ Մամեդյարովն այսօր ասաց, որ խոսվել է խաղաղության մեծ պայմանագրի մասին: Տեղեկություն կա, որ Ջոն Քերին անդրադարձել է Շվեյցարիայի առաջարկին, այն է՝ կառուցվածքային բանակցություններ: Ի՞նչ ձևաչափով, ըստ Ձեզ, կարող են շարունակվել ԼՂ հակամարտությքան կարգավորման բանակցությունները՝ Մինսկի խմբի՞, թե՞ ավելի լայն, ավելի կառուցվածքային ու բազմաշերտ ձևաչափով: Ո՞րն եք արդյունավետ համարում այս փուլում:

-Ես այս հարցում փոքր-ինչ հոռետես եմ, չեմ հավատում, որ այս իրավիճակում կարող է իսկապես ինչ-որ սկզբունքային նոր բան առաջարկվել, և կողմերը կարող են դրան գնալ, քանի որ ոչ վստահություն կա կողմերի միջև, ոչ ընդհանուր միջազգային իրավիճակն է դրան նպաստում, և ոչ էլ գերտերություններն են պատրաստ լուրջ ռեսուրսների: Ուստի կարծում եմ, որ այն ամենը, ինչ կա, ավելի տակտիկական բնույթի խոսակցություններ են, չեմ ուզում օգտագործել իմիտացիա բառը, բայց գոնե սրանք բանակցություններ են բանակցությունների համար: Սա ես բացասական իմաստով չեմ շեշտում, սա շատ կարևոր է, քանի որ այն դեպքերից հետո, որ մենք տեսանք օգոստոսին, կարևոր է պահել կողմերի միջև բանակցային գործընթացը: Այս իմաստով շատ կարևոր է ՄԽ դերը, քանի որ այդ դերն այս վերջին իրադարձությունների պատճառով կասկածի տակ է դրվել:

Ինձ թվում է, որ այդ առաջարկներն ուղղված են ոչ թե ՄԽ փոխարինելուն, այլ նրան աջակցություն ցուցաբերելուն: Բայց, իհարկե, ինչպես միշտ բանակցություններում մի կողմը մեկ բան է ասում, մյուս կողմը՝ մեկ այլ, օբյեկտիվ տեղեկատվությունը երբեմն ընդհանրապես տեղ չի հասնում: Ինձ թվում է, որ այս հանդիպումը կարևոր էր այն առումով, որ Արևմուտքը փորձեց նորից ցույց տալ, որ ինքը ևս շահագրգռված է այս գործընթացում և կարևոր դեր է խաղում, որովհետև, ի վերջո, Ջոն Քերիի մասնակցությունը բավական բարձր մակարդակ է, և կարելի է ինչ-որ տեղ սա դիտարկել խորհրդանշական պատասխան Սոչիի հանդիպմանը: Մեսիջ ուղարկեց, որ իրենք տեղյակ են՝ ինչ է կատարվում, և իրենք շարունակում են շահագրգռված լինել խաղաղ գործընթացով. թե այս ամենից ինչ կստացվի՝ շատ բանից է կախված, այդ թվում՝ նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում