Աշխրահի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը դարձավ ԱՄՆ-ի Բաց առաջնության հաղթող: Մրցաշարի եզրափակիչում 32-ամյա ամերիկուհին 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ 24-ամյա դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ, ով WTA վարկանիշային աղյուսակում զբաղցենում է 11-րդ հորիզոնականը:
Մրցակցությունը տևել է 1 ժամ 15 րոպե: Այս հաղթանակի շնորհիվ Ուիլիամսը նվաճեց US Open-ի 6-րդ և «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերի իր կարիերայի 18-րդ տիտղոսը:
Ամերիկուհին 4 մլն դոլար պարգևավճար կստանա և 2000 միավոր կգումարվի նրա վարկանիշայի միավորներին: