Նյու Յորքում ավարտին է մոտենում թենիսի 2014 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունը:
Մրցաշարի կիսաեզրափակիչում Մարին Չիլիչն առավելության հասավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ՝ հաղթելով 3 սեթում: Մրցախաղը տևեց 1 ժամ 44 րոպե և ավարտվեց 6:3, 6:4, 6:4 հաշվով:
Մյուս կիսաեզրափակիչում 24-ամյա Նիսիկորին 4 սեթում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին:
Այսպիսով` US Open-ի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն խորվաթ Մարին Չիլիչը և ճապոնացի Կեյ Նիսիկորին, ով դարձել է «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերի երզափակիչի ուղեգիր նվաճած առաջին ասիացի թենիսիստը: