Աշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլիամսը US Open-ի կիսաեզրափակիչում 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել ռուս թենիսիստուհի Եկատերինա Մակարովայի նկատմամբ և եզրափակչի ուղեգիր նվաճել:
Եզրափակիչում Ուիլիամսը կմրցակցի դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկիի հետ։ մրցակցությունը կկայանա սեպտեմբերի 7-ին։
Հիշեցնենք` Վոզնյացկին առավելության է հասել չինուհի Շուայ Պենգի նկատմամբ, ով 6:7, 3:4 հաշվի ժամանակ հրաժարվել է շարունակել պայքարը` արևահարվելու պատճառով: