Ժամը 14:00-ի դրությամբ նավթի գները միջազգային շուկաներում զգալի աճ են արձանագրել: Light, Sweet Crude Oil մակնիշի նավթի գինը կազմել է $84,43, ինչը 0,53%-ով ավելի է, քան նախորդ օրը: Brent Crude դեկտեմբերյան ֆյուչերսային գինը կազմել է $85,88, նախորդ օրվա դրությամբ աճելով 0,47%-ով:
Մասնագետների գնահատականով նավթի գների աճին նպաստում է այն վիճագրությունը, որն այսօր կհայտնվի Միացյալ Նահանգներում, երբ Էներգետիկայի նախարարությունը կներկայացնի երկրի վառելիքային եւ նավթային պաշարները: Շատ մասնագետների կարծիքով, նավթի եւ նավթամթերքի պաշարները երկրի ներսում զգալի կրճատվել են, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա նավթի գների հետագա աճի համար: