Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում ավարտվեց Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վալերի Շաբալան: Նա 75-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը: Այս խաղի մասին այլ բան ավելացնել հնարավոր չէ: Թերևս կարելի է առանձնացնել պահը, երբ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը ետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից, իսկ վրա հասած Արթուր Սարկիսովը 3 մետրից փորձեց հարվածել դեպի անպաշտպան դարպասը: Գնադակը դուրս եկավ… եզրային գծից: Մի քանի նպաստավոր դիրքերից վրիպեց Գևորգ Ղազարյանը:
Դաշտի տերերն ունեցան երկու պահ ու խփեցին նույնքան գոլ:
Լատվիա – Հայաստան` 2:0
1:0, 2:0 Վալերի Շաբալա (16′, 75′)