Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյին: Սուբիսարետան նշել է, որ արգենտինացի մասնագետը պատշաճ բարձունքի վրա էր շատ առումներով:
«Մարտինոն «Բարսելոնա»-ին դաս տվեց, որպես մարդ: Մենք նրա հետ շատ ենք խոսել ֆուտբոլի մասին և ես շատ բան եմ սովորել»,- Marca-ն մեջբերում է Սուբիսարետայի խոսքերը:
Հիշեցնենք` Մարտինոն գլխավորեց կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանի ընթացքում, երբ հիվանդության պատճառով պաշտոնը լքեց Տիտո Վիլանովան: Արդյունքում, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Մարտինոյի աշխատանքն անբավարար համարվեց և նա հեռացավ իսպանական գրանդից: