Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի ղեկավարներին և մարզչական շտաբին: Բեկենբաուերը անդրադարձել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերի ձեռքբերան հարցին:
««Բավարիա»-ն պետք է միջոցներ ձեռնարկեր` հաշվի առնելով վնասվածք ստացած և հոգնած ֆուտբոլիստների մեծ թիվը: Երբ այսպիսի կարգի ֆուտբոլիստի իրավունքներ ձեռք բերելու հնարավորություն կա, պատք է անես դա: Ճիշտ է, նա 32 տարեկան է, բայց դեռ չի սպառել ուժերն ու շատ ասելիք ունի խաղադաշտում:
Ալոնսոյի և Խավի Մարտինեսի նման ֆուտբոլիստներն անհրաժեշտ են թիմին, քանի որ նրանք պարզապես կարգ ու կանոն են հաստատում խաղադաշտում»,- Sport-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը: