Ամերիկյան իշխանությունները փորձում են որոշել համացանցում հայտնված տեսագրության իսկությունը, որտեղ, ինչպես ենթադրվում է, պատկերված է ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի գլխատումը: Նրան պատանդ էին վերցել «Իսլամական պետության» գրոհայինները:
Լրագրող Սթվեն Սոթլոֆը առևանգվել էր Սիրիայում անցած տարվա օգոստոսին:
Տեսագրությունում դիմակով գրոհայինը սպառնում է ևս մեկ պատանդի և տարբեր երկրների կառավարություններից պահանջում վերացնել իսլամիստների դեմ դաշինքը:
http://youtu.be/jwiuzxC8iLc