ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային մրցաշարի 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Պարտիան ավարտվել է 44-րդ քայլում։ Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
6-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում 2 միավոր է գրանցել և Նակամուրայի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այն միանձնյա գլխավորում է իտալացի շախմատիստ Ֆաբիոանո Կարուանան: