Կատալոնիայի Ազգային ասամբլեան մտադիր է միակողմանի կարգով 2015-ի ապրիլի 24-ին հռչակել Իսպանիայից այդ ինքնավար մարզի անկախանալու մասին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ըստ նախնական գրաֆիկի՝ այս ժամկետը նշանակում է թագավորության կազմից Կատալոնիայի դուրս գալ: Այս ժամկետն ուժի մեջ կմնա՝ անկախ այն բանից, թե արդյոք Կատալոնիայում տեղի կունենա՞ նոյեմբերի 9-ին նախատեսված հանրաքվեն՝ ինքնավար մարզի ինքնիշխանության վերաբերյալ:
Նշվում է, որ ասամբլեան նախատեսում է հաջորդ տարվա սեպտեմբերի 11-ին հանրաքվե անցկացնել արդեն անկախ Կատալոնիայի Սահմանադրության ձևավորման հարցով: