Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Քիչ հավանական է, որ Հայաստանն առանց Մոսկվայի թույլտվության մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, սեպտեմբերի 4-5-ինՈւելսում տեղիկունենա Հյուսիսատլանտյանդաշինքիհերթականգագաթնաժողովը, որը կանցկացվի Արևելյան Եվրոպայում ուկրաինական ճգնաժամի   պայմաններում: Ձեր կարծիքով՝ ինչո՞վպետքէնշանավորվիայսգագաթնաժողովը տարածաշրջանի համար, ապա նաև Հայաստանի համար:

– ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն այսօր լուրջ խնդիրներ ունեն Արևելյան Եվրոպայում՝ ուկրաինական ճգնաժամի տեսքով: Ռուսաստանի բացահայտ պատերազմն Ուկրաինայի դեմ, ռուսական զորքերը Ուկրաինայի հարավ-արևելքում հզոր մարտահրավերներ են այս կազմակերպությունների համար, ուստի կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ն ունի շատ ավելի կարևոր հարցեր, քան Հայաստանի հետ հարաբերությունները: Այս գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի մի քանի մարտահրավերների, եթե չպատասխանի, ապա ամենայն պատասխանատվությամբ պետք է ասեմ՝ կսկսեն քանդվել եվրաատլանտյան ինստիտուտները: Ի դեպ, սա ամենևին էլ կատակ չէ: Եթե Ուելսում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում լուրջ որոշումներ չընդունվեն, ապա շատ մոտ ապագայում կդրվի ՆԱՏՕ-ի արդյունավետ գոյության խնդիրը: Կբարձրացվի հետևյալ հարցը՝ լուրջ սպառնալիքների դեպքում ՆԱՏՕ-ն կարո՞ղ է արդյոք ապահովել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը, թե՞ ոչ: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ Հայաստանի դերն ու տեղն այդ գագաթնաժողովում կլինի փոքր՝ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը փոքր երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, չի ձգտում ՆԱՏՕ անդամակցության, այլ այն պատճառով, որ գլոբալ խնդիրներ կան՝ կկարողանա՞ ՆԱՏՕ-ն այդ նոր մարտահրավերներին արձագանքել, թե՞ ոչ:

Ըստ իս՝ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգում կլինի ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ռազմական բյուջեներն ավելացնելու հարցը: Օրակարգի մյուս հարցը կապված է լինելու է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հետ: Հիշեցնեմ, որ 1997 թ. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ստորագրվել է փոխադարձ հարաբերությունների, համագործակցության ու անվտանգության վերաբերյալ հիմնարար ակտ, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ն պարտավորություն է ստանձնել չտեղակայել մեծ զորքերի ստորաբաժանումներ, ռազմակայաններ ՆԱՏՕ-ի անդամ այն երկրների տարածքում, որոնք Արևելքում են, և որոնք նոր են միացել այդ դաշինքին: Խոսքը Բալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Չեխիայի, Բուլղարիայի, Ռումինիայի մասին է: Այդ ակտի համաձայն՝ ՆԱՏՕ-ն ռազմական հիմունքներով մշտական ստորաբաժանումներ, մեծ ռազմական տեխնիկա այդ երկրներում չի տեղակայում: Պարզ է, որ այս խնդիրը կշոշափվի: Ես համոզված ու հուսով եմ՝ ՆԱՏՕ-ն կհայտարարի, որ Ռուսաստանին չի դիտարկում, որպես գործընկեր երկիր:

Մյուս խնդիրը, որը, կարծում եմ, դրված է, հետևյալն է՝ արձագանքել աշխարհաքաղաքական ներկայիս սպառնալիքներին, մասնավորապես Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն արդեն այսօր չի թաքցնում, որ ռուսական զորքերը մտել են Դոնբաս: Կարևոր է լսել, թե ինչպիսի արձագանք կտա ՆԱՏՕ-ն: Բնականաբար, Ուելսում կքննարկվի Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը: Վրաստանին ու Ուկրաինային պետք է հնարավորություն տրվի ավելի մերձենալ ՆԱՏՕ-ին: Եթե այս խնդիրներին չտրվեն պատասխաններ (ի դեպ՝ այդ վտանգը կա, քանի որ պարզ երևում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում էր ՆԱՏՕ-ի շատուշատ երկրների ու առաջնորդների հետ, որի արդյունքում նրանցից ոմանց կարողացավ գնել), ուստի չեմ բացառում, որ կարևորագույն որոշումներ չեն կայացվի: Սա էլ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներին կստիպի բարձրացնել կառույցի արդյունավետության հարցը:

– ՆԱՏՕ-ի դիվանագիտական աղբյուրը միջազգային մամուլով օրերս տեղեկություն էր տարածել, որ Ուելսում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, հավանաբար, չեն առաջարկի Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության գործողության ծրագիր, որը կազմակերպությանն անդամակցելու նախնական փուլն է: Եթե հաշվի առնենք այն, որ զարգացման արևմտյան ուղին ընտրած Վրաստանը չի ստանում ՆԱՏՕ-ի անդամակցության գործողության ծրագիր, ապա ընդհանրապես ի՞նչ հույսեր կարելի է կապել ՆԱՏՕ-ի հետ:

– Ուղիղ կես տարի առաջ ես համաձայն կլինեի պատասխանել այս հարցին, բայց այսօր ոչ թե Ուկրաինայի կամ Վրաստանի հարցն է լուծվում, այսօր, կարծում եմ, ոչ թե նման խնդիր է դրվում, այլ այսօր դրվում է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գոյության հարցը՝ այս կազմակերպությունները կդիմակայե՞ն արդյոք այս մարտահրավերներին, թե՞ ոչ: Ռուսաստանում այսօր տոտալիտարին մոտ ռեժիմ է, գրեթե տոտալիտար ռեժիմ, որտեղ որոշումները կայացվում են մեկ մարդու՝ Պուտինի կողմից: Այստեղ ամեն ինչ կատարվում է օպերատիվ: Որոշումներն ընդունվում են միայն մեկ մարդու կողմից, իրականացվում են մեկ մարդու կողմից: ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դեպքում ունենք 28 երկիր, որոնց մեջ կան տարբեր երկրներ, բոլորն ունեն վետոյի իրավունք: ԵՄ վերջին գագաթնաժողովի ընթացքում ընդունվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը, բայց այդ ձգձգումը կապված էր այն փաստի հետ, որ մեկ-երկու երկրներ, ինչպես Սլովակիան, Հունգարիան,   ինչ-ինչ առարկություններ ունեին: Ես այդ երկրները գնահատում եմ, հարգում, բայց համոզված չեմ, որ այդ երկրների լուման ԵՄ կայացման հարցում էական է: Այս խնդիրների պատճառով ստացվում է, որ Ռուսաստանն ավելի օպերատիվ է գործում՝ առաջ ընկնելով արևմտյան կառույցներից: Ռուսաստանը գործում է շատ կոնկրետ ու այսօր ասում է՝ ով ուժեղ է, նա է ճիշտը: Սա սարսափելի վտանգավոր կարգախոս է՝ հատկապես փոքր երկրների համար: Միջազգային կանոնները կատարյալ չեն, բայց փոքր երկրներին մանևրելու հնարավորություն են տալիս, իսկ Ռուսաստանն ասում է՝ «ոչ», ինչը լուրջ մարտահրավեր է:

Ցավով եմ ասում, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն դեռ այս մարտահրավերներին հստակ պատասխան չեն տալիս, որոշումները շատ դանդաղ են կայացվում: Սա է պատճառը, որ ես չեմ կարծում, թե գլխավոր հարվածը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ուղղությամբ է գալիս, այլ հենց ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի, քանի որ այդ կազմակերպությունները եթե հիմա արդյունավետ չպատասխանեն, ապա վաղը նույն Էստոնիան չի կարողանա դիմադրել ռուսական ներխուժմանը, չի կարողանալու. փոքր երկիր է, բնակչության մի մեծ հատվածը ռուսալեզու է, ի դեպ՝ բավականին ակտիվ ու ագրեսիվ հատվածը:

– Հայաստանում ներկայացված արևմտյան երկրների դեսպանները կարևորում են այդ գագաթնաժողովին Հայաստանի ամենաբարձր մակարդակով մասնակցությունը, թեև Դուք նշեցիք, որ Հայաստանը չէ, որ կենտրոնում է, և դա բոլորն են հասկանում: Հայաստանը կկարողանա՞ ամենաբարձր մակարդակով ներկայանալ Ուելսում:

– Այնուամենայնիվ, կարևոր է Հայաստանի մասնակցությունը: Ես համոզված չեմ, որ այսօր մենք այնքան ինքնուրույն ենք, որ մեր նախագահն առանց Ռուսաստանի թույլտվության կարողանա գնալ Շոտլանդիա: Հուսով եմ, որ այդ հրավերը կընդունեն, գոնե ես լսել եմ ու կարդացել, որ հրավերը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ուղարկվել է, և այնտեղ նախատեսվում է նրանց հանդիպումը: Փոքր-ինչ կասկածում եմ, որ Հայաստանը կմասնակցի, քանի որ այս գագաթնաժողովին Պուտինը հրավիրված չէ, Պորոշենկոն հրավիրված է ու պետք է ելույթ ունենա, ու չեմ կարծում, թե մենք այնքան ինքնուրույն ենք, որ կարող ենք մասնակցել այդ գագաթնաժողովին առանց Ռուսաստանի թույլտվության: Պարզ է, որ մասնակցությունը միշտ էլ կարևոր է: Ես մի շատ կարևոր հանգամանքի մասին եմ ցանկանում խոսել: Ցանկացած ճգնաժամի ժամանակ փոքր ու միջին երկրների դերը կարող է մեծանալ ցանկության դեպքում, այդ երկրներն իրենք կարող են բարձրացնել իրենց դերը: Օրինակ՝ նույն Լուկաշենկոն, ում ընդհանրապես տանել չի կարողանում Եվրոպան, կարողացավ միջնորդ դառնալ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, բոլորը համաձայնեցին, որ այդ խորհրդակցություններն անցկացվեն Մինսկում, քանի որ այդ առաջարկը եղավ Լուկաշենկոյի կողմից: Ակնհայտ է, որ եթե Հայաստանը նման նախաձեռնությամբ հանդես գար, ապա բոլորը կընդունեին հենց այդ միջնորդությունը: Մենք նորից բաց թողեցինք միջնորդ լինելու և մեր դերը բարձրացնելու հնարավորությունը: Ցավոք, մենք չենք օգտագործում այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են: Դա մեր արտաքին քաղաքականության թույլ կողմերի, այդ թվում՝ պասիվության արտացոլումն էր:

Պարոն Գրիգորյան, եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում ևս խնդիրներ կան: Օրերս փոքրիկ փոխհրաձգություն տեղի ունեցավ Ղազախստանի ու Ռուսաստանի նախագահների միջև: Այնուամենայնիվ, երեկ տեղեկություն տարածվեց, որ Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները՝ ի՞նչ կարող է սպասել Հայաստանը հոկտեմբերի 10-ին:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից կլինեն խոչընդոտներ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության ճանապարհին: Մի կողմից՝ հասկանում ենք, որ Ռուսաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին, Ռուսաստանը շահագրգռված է այդ պրոյեկտներում Ադրբեջանին տեսնելու հարցում: Ադրբեջանը չի ցանկանում միանալ: Սակայն ես չեմ բացառում, որ Պուտինի քաղաքական որոշումը լինի Հայաստանին միացնել այդ պրոյեկտներին՝ աշխարհին ցույց տալու համար, որ այդ պրոյեկտները զարգանում են:

Ղազախստանի հետ կապված կա մեկ այլ խնդիր՝ Ղազախստանը համարում է, որ եվրասիական պրոյեկտները չպետք է վերածվեն քաղաքական պրոյեկտների: Դա բավականին կոշտ դիրքորոշում է: Չեմ բացառում, որ երբ սկսվեն քաղաքականացվել այդ միությունները, Նազարբաևը դուրս գալու որոշում ընդունի: Իսկ ե՞րբ է քաղաքականացվում՝ Հայաստանի անդամակցությամբ: Հայաստանի անդամակցությունն այդ պրոյեկտներին հանգեցնելու է նրան, որ այդ միությունները դառնալու են քաղաքական մարմին: Հայաստանի անդամակցությունը որևէ կապ չունի տնտեսության հետ, ինչը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Ղազախստանը դեմ չէ Հայաստանի անդամակցությանը, բայց Ղազախստանը դեմ է այդ պրոյեկտների քաղաքականացմանը:

– Հնարավո՞ր է, որ Նազարբաևը վերջին պահին պարզապես խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը:

– Հայաստանի անդամակցության դեպքում Ղազախստանի կամ Բելառուսի կողմից կա՛մ կօգտագործվի վետո, կա՛մ Ղազախստանը այդ միություններից դուրս գալու ցանկություն կհայտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում