Երեքշաբթի օրը Ստամբուլում բացվել է Համացանցի կառավարման հարցերով 9-րդ ֆորումը: Այնտեղ էին հավաքվել կառավարությունների 2.5 հազար ներկայացուցիչներ, միջկառավարական կազմակերպություններ, մասնավոր ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և տեխնիկական փորձագետներ՝ ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Ոչ պաշտոնական այս հարթակը բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս քննարկել համացանցի զարգացման հարցերը՝ ներառյալ անվտանգության խնդիրները: