Սուդանի իշխանությունները փակել են երկրում Իրանի բոլոր մշակույթի տները, իսկ դրանց աշխատանքները համակարգող դիվանագետներին պահանջել երեք օրվա ընթացքում լքել երկիրը: Այս մասին գրում է BBC-ն:
Խարթումը պնդում է, որ դրանք սպառնում են պետության մտավոր և սոցիալական անվտանգությանը և սուննի երկրում «արմատավորում շիականություն»:
Փորձագետների կարծիքով՝ այս որոշման հետևում կարող է թաքնված լինել Պարսից ծոցի երկրների ֆինանսական համակարգին հասանելիություն ստանալու Սուդանի ցանկությունը, իսկ այդ երկրներից շատերը վատ հարաբերությունների մեջ են Թեհրանի հետ: