«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահից համալսարանի պրոռեկտոր դարձած Սևակ Խաչատրյանը դեռևս աշխատասենյակ չունի: Համալսարանի աշխատակիցները հայտնեցին, որ Ս. Խաչատրյանը իր սովորության համաձայն լինում է ուսխորհրդում:
Այնտեղից էլ «Ժողովուրդ»-ին ասացին, թե Ս. Խաչատրյանին չեն տեսել: Հետաքրքիր է՝ որտեղ էր ուսումնական առաջին օրը «աշխատում» «սաքուլիկ» մականունը ստացած պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա «հանգստի կարևոր գործերով» գտնվում է Փարիզում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում