Նոյեմբերյանի N զորամասում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանին երեկ վիրահատել են: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Դավիթի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը:
«Վիրահատությունից հետո կարողացել եմ խոսել հետը, ասաց, որ լավ է զգում իրեն եւ վիրահատությունը նորմալ է անցել: Այսօր արդեն կկարողանանք անձամբ գնալ եւ տեսնել, թե ինչ վիճակում է եղբայրս»,-ասաց Վարդանը՝ հավելելով, թե դեռ հայտնի չէ՝ երբ նրան կտեղափոխեն կալանավայր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում