Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Հրազդանի զինկոմիսարիատի պետն՝ ամբաստանյալի աթոռին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մարտ ամսին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից կաշառք ստանալու պահին կալանավորվել էր Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Սարգսյանը: Սակայն դատարանի առաջ բացի Սերգեյ Սարգսյանից կանգնել է նաև Հրազդանի զինկոմիսարիատի պետ Արամ Պետրոսյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Հրազդանի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման խմբի պետ, կոչումով կապիտան` պաշտոնեական դիրքն օգտագործելով քաղաքացի Արմեն Ավետիսյանի գրքույկում զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ փոփոխություններ է կատարել: Բանն այն է, որ Սարգսյանը պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար Արմենի զինվորական գրքույկում բարենպաստ գրառում կատարելու դիմաց 2014 թվականի մարտի 21-ին վերջինիցս պահանջել և 2014 թվականի մարտի 25-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում Հրազդանի զինվորական կոմիսարիատի իր աշխատասենյակում անձամբ ստացել է 124.311 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Նշենք, որ դեռևս այդ ամիսներին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր միայն Սերգեյ Սարգսյանի՝ կաշառք վերցնելու և կալանավորման մասին տեղեկությունը, սակայն օգոստոսի 11-ին գործը մտել է դատարան և այն էլ բավականին ուշագրավ հանգամանքներով:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում