Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Ոչ բացառում եմ, ոչ էլ պնդում, որ Քոչարյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական ամենատարեց պատգամավոր, նաև Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ անցած Մկրտիչ Մինասյանի հետ:

– Պարոն Մինասյան, Դուք կիսո՞ւմ եք Քոչարյանի գնահատականը, թե մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունի, մինչդեռ իր ղեկավարման տարիներին, ըստ իրեն, Հայաստանն առավել արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների տասնյակում կայուն տեղ էր գրավել, տնտեսական աճի պտուղները բաշխվում էին հասարակության լայն շերտերի միջև, ինչն էլ հանգեցրել է աղքատության զգալի կրճատման, և որ զարգացման այդպիսի տեմպերի մասին կարող է երազել ցանկացած երկրի ցանկացած կառավարություն:

– Դե, բաներ կան, որոնց հետ հնարավոր չի չհամաձայնել, այսինքն, այդ ժամանակ իսկապես տարիներ են եղել, որ մենք երկնիշ աճ ենք ունեցել, բայց չպիտի մոռանանք, որ, 2008 թվականից սկսած, երկրագնդի վրա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում տեղի են ունեցել ու մինչև այսօր ունենում են պրեցեսներ՝ տնտեսական և ֆինանսական ճգնաժամերը, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ տնտեսության զարգացման վրա, այդ թվում՝ Հայաստանի: Այնպես որ, նրա գնահատականները միանշանակ չեն: Ինչ վերաբերում է նրա կասկածներին՝ մեր տնտեսության զարգացման հեռանկարների առումով, ապա մենք էլ ենք ասում, որ հրաշքներ չեն լինում, բայց միանշանակ է, որ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվելու են, որպեսզի տնտեսությունն ավելի արդյունավետ գործի:

– Քոչարյանի պաշտոնավարման տարիներից խոսում եք ճգնաժամի մասին, այսօր էլ նույնը, բոլոր երկրներում դա անցել է…

– Ոոոչ, Քոչարյանի ժամանակ որևէ ճգնաժամ, և այն էլ այդպիսի խորությամբ, չի եղել:

– Բայց Քոչարյանը դա ոչ թե ճգնաժամով, այլ տնտեսության մենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակով է պայմանավորում և, իբրև ելք, սրանց դեմն առնելու տարբերակ նշում:

– Ես կարծում եմ, որ դաշտում առանձնապես մեծ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչ եղել է նախկինում, մեծահարուստները կամ այն մարդիկ, որոնք մեծ հնարավորություններ ու լայն լծակներ ունեն և լուրջ բիզնեսով են զբաղվում, իր ժամանակին էլ են նրանք եղել, և առանձնապես նոր անուններ, նոր միջավայրեր և նոր կենտրոնացումներ ես, ճիշտն ասած, չեմ նկատել:

– Ուզում եք ասել, որ հենց ի՞նքն է այդ ամենի կնքահայրը, և նա՞ է հիմքերը դրել:

– Եվ անգամ իր պաշտոնավարումից առաջ:

– Պարոն Մինասյան, Ռոբերտ Քոչարյանը չի բացառում իր վերադարձը և դա կապում է հանգամանքների հետ, ի՞նչ են մտածում այդ մասին ՀՀԿ-ում:

– Գիտեք, էդ հանգամանքներն ինքը պետք է ասի, թե ինչ նկատի ունի, բայց այն մտավախությունը, որ ՀՀԿ-ն այդ ժամանակ կարող է երկփեղկվել, ես այդպիսի մտավախություն չունեմ, որովհետև շատ լավ ճանաչում եմ և խորհրդի անդամներին, և տարածքային կազմակերպությունների աշխատակիցների հետ եմ շփվում, մենք նման մտավախություն չունենք, այստեղ ուրիշ խնդիր կա՝ որպեսզի մեր կուսակցությունն առավել արդյունավետ գործի, և դրանք են մեր կուսակցության և երկրի նախագահի հիմնական հարցադրումները: Իսկ վերադարձի առումով ես չեմ ուզում կանխատեսում անել, կգա ժամանակ՝ հանրությունն իր վերաբերմունքը ցույց կտա, մենք էլ, որպես կայացած ուժ, մեր վերաբերմունքը ցույց կտանք

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում