Անհավանական է, սակայն նույնիսկ Շարլիզ Թերոնը իր մարմինը կատարյալ չի համարում: Օսկարակիր դերասանուհին հայտնվել է Modern Luxury ամսագրի շապիկին և կիսվել գեղեցիկ կազմվածք պահպանելու իր հայացքներով, գրում է Spletnik.ru-ն:
«Իմ կազմվածքը կատարյալ չէ»,- հայտարարել է Թերոնը փայլերես ամսագրին: «Ես անընդհատ աշխատելու մի բան գտնում եմ: Մինչդեռ այս վիճակում ես ինձ հանգիստ եմ զգում և բավարարված եմ իմ արտաքին տեսքով»:
Դրանում քիչ դեր չի խաղում յոգան, որով պարբերաբար զգաղվում է դերասանուհին: Ինչ վերաբերվում է սննդին, ապա Թերոնը կիսվում է. «Ես նրանց շարքին չեմ պատկանում, ովքեր հաշվում են յուրաքանչյուր կալորիան և զրկում են իրենք իրենց համեղ ուտելու հաճույքից: Ոչ: Ես սիրում եմ ուտել: Սակայն, նախընտրությունը տալիս եմ օգտակար սննդին»:
Յոգայից բացի դերասանուհուն օգնում է նաև սովորական քայլքը:
«Մանուկ հասակից սիրել եմ քայլել: Ես հիմա էլ եմ սիրում քայլել Ջեքսոնի (երկու տարեկան որդու) և շներիս հետ»:
Թվում է, թե ոչ մի նոր բան, սակայն Շարլիզ Թերոնի արտաքին տեսքը ոգեշնչում է և թույլ չի տալիս կասկածել նրա խորհուրդներին: