ԵՄ խորհուրդը հավանության է արժանացրել 2015-ի բյուջեի նախագիծը: Հոկտեմբերի վերջին այն կտրվի Եվրախորհրդարանի քննարկմանը: Այս մասին ասվում է Խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Համաձայն նախագծի եկամուտը պետք է կազմի 145.08 մլրդ եվրո, իսկ ծախսերը` 140 մլրդ եվրո:
Այսպիսով, 2014-ի համեմատ երկու բյուջետային հոդվածներն էլ աճել են համապատասխանաբար 3 մլրդ և 2 մլրդ եվրո: