Երևում է, Բրիթնի Սփիրսը, ով Դևիդ Լուկադոյից բաժանվելու պատճառով անցած շաբաթ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել, շարունակում է իր նկատմամբ հետաքրքրություն առաջացնել տարբեր արարքներով և արտահայտություններով, գրում է Spletnik.ru-ն:
Այսպես, Լաս Վեգասում կայացած A Piece of Me շոուի ժամանակ փոփ աստղը դիմել է հանդիսատեսին. «Եվ այսպես, ինչպես գիտեք, իմ ընկերը դավաճանել է ինձ: Սակայն, լավ նորություններ էլ կան, այժմ ես ավելի հաճախ ժամադրության կգնամ»:
Այնուհետև նա ավելացրել է. «Ինձ կրակոտ տղա է պետք: Դե, այստեղ կա՞ն կրակոտ տղաներ»: