Վենեսուելայում իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության ակտիվիստները ներկայացրել են «Հայր մեր» աղոթքի կուսակցական տարբերակը` նվիրված երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Չավես մեր, որ երկնքում ես» սկսվող «Պատվիրակի աղոթքը» հնչեցրել է ակտիվիստուհի Մարիա Ուրիբեն` կուսակցության փակ սեմինարի ընթացքում:
Աղոթքի տեքստը հետևյալն է. «Չավես մեր, որ երկնքում ես, երկրի վրա, ծովում և մեր մեջ, սուրբ թող լինի քո անունը: Տուր մեզ քո պատվիրանները` նրանց հեռավոր և մերձավոր ազգերին փոխանցելու համար: Մեզ լույս տուր, որպեսզի յուրաքանչյուր օր այն մեզ ճանապարհ տա: Մի թույլ տուր մեզ դիմել կապիտալիզմի գայթակղությանը, հեռացրու մեզ օլիգարխիայի չարիքից: Հայրենիք, խաղաղություն և կյանք մերը դարեդար: Կեցցե Չավեսը»: