Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում հանդիսատեսին ներկայացրել են Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին. մաս 2» ֆիլմի ռեժիսորական տարբերակը: Կարմիր գորգ դուրս են եկել ֆիլմի գլխավոր դերակատարներ Շարլոտա Գենսբուրը, Ումա Թուրմանը և Սթելլան Սքարսգարդը, գրում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են նաև Շայա ԼաԲեֆը, Ուիլլեմ Դեֆոն, Քրիստիան Սլեյթերը, Սթեյսի Մարտինը և այլոք:
Ֆիլմի ընդլայնված ռեժիսորական տարբերակը հանդիսատեսին առաջին անգամ է ցուցադրվել, և Վենետիկի կինոփառատոնի գլխավոր պրեմիերաներից մեկն է դարձել: Այն հինգուկես ժամ է տևում: Առաջին մասը ցուցադրվել էր Բեռլինի կինոփառատոնում, իսկ այժմ այն ամբողջությամբ կցուցադրվի: