Միլանի կենտրոնում` Մայր տաճարի մերձակայքում, Դուոմոյի հրապարակում, միջնադարյան քաղաք է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է La Repubblica պարբերականը:
Հնագույն պատերի և հնարավոր է որոշ շինությունների մասեր պեղվել են կենտրոնական ջեռուցման խողովակների հետ կապված աշխատանքների ժամանակ: Համաձայն հնագետների նախնական տվյալների` խոսքը 1200-1500 թվականների կառույցների մասին է:
Նշվում է, որ դրա պատմական նշանակությունը որոշելու համար հնագետները մանրակրկիտ աշխատանքներ պետք է տանեն: