Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին կինը՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերը երկրի ղեկավարի հետ իր հարաբերությունների մասին գիրք է գրել, հաղորդում է France Presse-ը:
Պարբերականի տվյալներով՝ գիրքը կրում է Thank You For This Moment անվանումը և վաճառքի դուրս կգա հաջորդ հինգշաբթի օրը:
Օլանդը և Տրիերվեյլերը պաշտոնապես ամուսնացած չէին, սակայն 2007-ից սկսած լրագրողուհին մշտապես ուղեկցում էր նրան: Ֆրանսիայում նրան առաջին տիկին էին կոչում, նա նախագահին ուղեկցում էր պաշտոնական արարողություններին և պետական այցելություններին: 2014-ի սկզբին Օլանդը հայտարարեց Տրիերվեյլերից բաժանվելու մասին: Նախագահը ժողովրդի առջև բացատրվեց այն բանից հետո, երբ հունվար ամսին Closer տաբլոիդը լուսանկարներ հրապարակեց, որոնք ապացուցում էին Ֆրանսիայի նախագահի և դերասանուհի Ժյուլի Գայեյի գաղտնի կապը: