Ավստրալիայի իշխանությունները համաձայնել են Disney ստուդիային 20 մլն դոլար հատկացնել, որպեսզի «Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմի նկարահանումները տեղի ունենան իրենց երկրում: Այս մասին հաղորդում է Variety-ն` վկայակոչելով Ավստրալիայի մշակույթի նախարար Ջորջ Բրանդիսին:
Առաջարկված գումարն ամբողջությամբ չի բավարարում Disney-ի պահանջները, բայց Ավստրալիայի իշխանությունները հույս ունեն, որ նահանգների վարչակազմերը ևս կաջակցեն նախագծին և գումարներ կհատկացնեն: