Իտալական «Միլան»-ի ղեկավարները պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Նայջել դե Յոնգին:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչ 2015 թվականը: Նշվում է, որ ըստ նոր պայմանագրի` դե Յոնգը «Միլան»-ում կմնա ևս 4 տարի: Հոլանդացի կիսապաշտպանի տրանսֆերն այս ամառ ցանկանում էր գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն իտալական ակումբի ղեկավարները կտրականապես մերժել են «կարմիր սատանաների»-ի առաջարկը:
Նախորդ մրցաշրջանում դե Յոնգը «Միլան»-ում անցկացրել է 48 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ: