Երկու սերունդների բրիտանացի հայտնի մոդելներ 40-ամյա Քեյթ Մոսը և 22-ամյա Կառա Դելևինը հանդիպել են Մարիո Թեսթինոյի օբյեկտիվի առջև, որին վստահել էին Burberry նորաձևության հսկայի նոր օծանելիքի գովազդը, գրում է tatler.ru-ն:
Լուսանկարներում բրիտանացի երկու գեղեցկուհիները նստած են նոր օծանելիքի սրվակի վրա, որը ստացել է My Burberry անվանումը:
Ընդ որում, լավատեղյակ երկրպագուներին երկրորդ կադրը քաջ ծանոթ է. երեք տարի առաջ Մոսը նույնքան նուրբ գրկել էր դստերը՝ Լիլի Գրեյսին, ամերիկյան Vogue-ի համար, իսկ ֆոտոշարքի հեղինակը նույն Թեսթինոն է եղել։