Սաուդյան Արաբիայում առաջ է քաշվել Մուհամեդ մարգարեի մարմինը տեղափոխելու վիճելի ծրագիրը: Այս մասին գրում է Indenpendent-ը:
Մեդինայում գտնվող Մուհամեդ մարգարեի գերեզմանին յուրաքանչյուր տարի միլիոնավոր մուսուլմաններ են այցելում: Այն մուսուլմանների համար երկրորդ սբավայրն է Մեքքայի Քաաբից հետո:
Սակայն սաուդցի գիտնականներն առաջարկել են տեղափոխել մարգարեի մարմինը: Բանն այն է, որ շատ աստվածաբանների կարծիքով` գերեզմանը կարող է կռապաշտության վայր դառնալ:
61 էջանոց փաստաթղթում առաջարկվում է մարգարեի մասունքները Էլ-Բաքի գերեզմանատուն տեղափոխել` գաղտնի պահելով թաղման վայրը:
Դեռևս հայտնի չէ`արդյոք երկրի թագավորը, որը դամբարանի պաշտոնական պահապանն է, տվե՞լ է իր համաձայնությունը: