Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան լուրջ վնասվածք է ստացել:
Գերմանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 շաբաթ: Այս մասին հայտնում է Bild-ը: Խեդիրան չի մասնակցի Արգենտինայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, ինչպես նաև «ԵՎՐՈ-2016»-ի ընտրական փուլի Շոտլանդիայի ընտրանու հետ խաղին:
Նշվում է, որ ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել: