Սեպտեմբերի 2-ին`երեքշաբթի, Turkish Aerospace Industries-ը (TAI) Պակիստանին է հանձնել արդիականացված վերջին 4 F-16 կործանիչները: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ընկերության մամլո ծառայությանը:
Ընդհանուր առմամբ` պայմանագրի շրջանակներում 2009-ից ի վեր Թուրքիայում արդիականացում են անցել Պակիստանի ռազմաօդային ուժերի 41 F-16 կործանիչներ: Ինքնաթիռները ստացել են նաև բորտային կատարելագործված սարքավորումներ: Բացի այդ, պակիստանցի օդաչուները TAI-ում նախապատրաստական դասընթացներ են անցել: