ՆԱՏՕ-ից դուրս այս կարգավիճակը Ուկրաինային հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը, հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն երեքշաբթի օրը՝ սեպտեմբեի 2-ին կայացած Նոտարիատի օրվա կապակցությամբ տոնակատարության ժամանակ, հաղոդում է Interfax-Ukrain-ը:
«Այն պայմանների շնորհիվ, որոնք այժմ կան մեր երկրում, մենք հեռանկարներ ունենք բավականին արագ ստանալ ԱՄՆ-ի դաշնակցի արգավիճակը: Կարծում եմ, դա տեղի կունենա այս տարի»,- Պետրենկոյի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ից դուրս դաշնակցի կարգավիճակը Ուկրաինային հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մեխանիզմ ստանալ, որով հնարավոր կլինի անհրաժեշտ զինմթերք գնել:
«ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ ստանալու գործընթացի ընթացքի մեջ է: Սակայն ես անձամբ կարծում եմ, որ դա Հյուսիսատլանտյան ալյանսում անդամակցություն ստանալու համար անցումային փուլ է»,- նշել է Պետրենկոն:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրես է մտցվել օրինագիծ, որով առաջարկվում է Ուկրաինային ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ շնորհել: