«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները համացանցում ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի ենթադրյալ գլխատման տեսագրությունն են հրապարակել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Երկրորդ ուղերձն Ամերիկային» կոչվող տեսագրությունում գրոհայինը, ում դեմքը ծածկված է դիմակով, գլխատում է նարնջագույն կոստյումով Սոթլոֆին: Նա նաև սպառնում է մահապատժի ենթարկել մյուս պատանդին` բրիտանացի Դևիդ Հեյնսին` կառավարությանը կոչ անելով հրաժարվել «Իսլամական պետության դեմ Ամերիկայի սատանայական դաշինքից»:
ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էրնեստը չի կարողացել հաստատել տեսագրության իսկությունը` վստահեցնելով, որ այն անալիզի կենթարկվի: