Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Դանի Ուելբեկն ընտրել է նոր ակումբում իր մարզաշապիկի համարը:
Անգլիայի հավաքականի հարձակվողը «Արսենալ»-ում հանդես կգա 23 համարի համազգեստով: Այս մաին հայտնում է լոնդոնյան ակումբի Itwitter-ի պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ Ուելբեկը «Մանչեսթեր»-ից «Արսենալ» է տեղափոխվել տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Տեղափոխության արժեքը կազմել է 16 մլն ֆունտ: