Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

Առանց ներքին քաղաքական փոփոխությունների` Հայաստանի անվտանգության խնդիրները չեն լուծվի

«Առաջին լրատվական» RealPolitik հաղորդաշարի հյուրն է  «Ժողովրդավարության անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի»  փորձագետ Մարթա Այվազյանը:

– Բառացիորեն մի քանի օրից Ուելսում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը: Նախ՝ իր կարևորությամբ և նշանակությամբ ի՞նչ գագաթնաժողով է սա՝ մանավանդ, որ անցկացվում է ռուս-ուկրաինական հակամարտության ամենաթեժ փուլերից մեկում, և ի՞նչ կարելի է ակնկալել այս գագաթնաժողովից:

– Կարևորությունը դուք արդեն նշեցիք` անցկացվում է ռուս-ուկրաինական  հակամարտության թեժ օրերին: Կարևորությունը նաև պայմանավորված է նրանով, թե ինչ է կատարվում Միջին Արևելքում: Իսկ ի՞նչ կարելի է ակնկալել: Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ապա ես առանձնապես ակնկալիքներ չունեմ: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները և ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, կանեն հնարավորը՝ էլ ավելի չսրելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այլ կերպ ասած՝ եթե որոշ ակնկալիքներ կարող են լինել, ապա դա այն է, որ ՆԱՏՕ-ն, որպես կառույց, կարող է որոշակի օժանդակություն ցուցաբերել Ուկրաինային…

– Օժանդակություն՝ ո՛չ խոսքերի տեսքով:

– Խոսքեր, հայտարարություններ կլինեն, բայց իրական ռազմական օգնության ակնկալիք ես չունեմ: ՆԱՏՕ-ի առանձին պետություններ, իհարկե, կարող են և՛ ռազմական օժանդակություն ցուցաբերել, և՛  ինչ-որ տեխնիկական օգնություն:

– Ուկրաինան Միացյալ Նահանգներին խնդրում է, որպեսզի արտակարգ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս, նաև ասոցատիվ գործակցություն կարողանա հաղթահարել:

– Ուկրաինան ճիշտ է անում, դա գուցե ավելի իրատեսական է, որպեսզի իր առջև ծառացած խնդիրները կարողանա լուծել հենց երկկողմ ձևաչափով, բայց ո՛չ ՆԱՏՕ-ի հետ՝ որպես կառույցի:

– Որտեղ միակամություն չկա Ռուսաստանի հարցում:

– Այնտեղ չկա միակամություն՝ միանշանակ, ՆԱՏՕ-ն, վերջիվերջո, կոնսենսուսային կազմակերպություն է, և որոշումները, նույնիսկ մեկ անդամի առարկությունների դեպքում, չեն կարող ընդունվել, իսկ այդ մեկ անդամները  շատ են՝ և՛ Գերմանիան, և՛ այլ պետություններ, որոնք, այնուամենայնիվ, աշխատում են Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները պահպանել որոշակի մակարդակում, ինչը պայմանավորված է տնտեսական շահով, նաև այն հանգամանքով, որ եթե ՆԱՏՕ-ն որոշակի, ավելի կտրուկ քայլերի գնա, ապա հետադարձ ճանապարհը շատ ավելի դժվար է պատկերացնել:

– Մանավանդ, որ հստակ է՝ Ռուսաստանի հիմնական թիրախը ոչ այնքան Եվրամիությունն է և ոչ այնքան Եվրամիության հեռանկարները հետխորհրդային տարածքում, որքան ՆԱՏՕ-ն:

– ՆԱՏՕ-ի առաջխաղացումը՝ իհարկե: Այնպես որ՝ գործողությունների հիմնական ուղղվածությունը կլինի ավելի շուտ տնտեսական դաշտում, ինչը մենք այսօր տեսնում ենք, և ըստ երևույթին արևմտյան ամբողջ համակարգի հույսն այն է, որ տնտեսական պատժամիջոցների միջոցով իրենք Ռուսաստանին կստիպեն, այնուամենայնիվ, գնալ ինչ-որ զիջումների:

– Բայց կարծես ելք չենք տեսնում նաև` առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, այսինքն՝ առանց կտրուկ քայլերի գնալու, որոնք ըստ էության կարող են բեկել իրավիճակը, որովհետև Ռուսաստանն արդեն Ուկրաինայի տարածքում է, և ռուսներն էլ արդեն կարծես թե չեն հերքում. դրա անհրաժեշտությունը չկա այլևս:

– Այնուամենայնիվ, եթե մենք զուտ ֆորմալ տեսանկյունից մոտենանք, ապա այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չկա պատերազմ:

– Ռուսաստանը ստեղծել է այնպիսի խմբավորումներ, որ հակամարտությունը դարձրել են ներուկրաինական:

– Կամավորական կամ անջատողական… Հետաքրքիր ձևակերպում հնչեց երկու օր առաջ, թե՝ որոշել են այդ կերպ անցկացնել իրենց հանգիստը: Այսինքն՝ ռուսական զինվորները այդպես գնացել են հանգիստ անցկացնելու…

– Մոլորվել էին սահմանին:

– Շատ դեպքերում դա ծիծաղելի է: Ցինիզմի տեսակետից, իհարկե, վերջին ժամանակներս շատ բացահայտումներ եղան՝ նույն անջատողական ուժերի  կողմից անցկացված շքերթը, երբ անցկացրին ռազմագերիներին՝ այնպես, ինչպես 1945-ին անցկացրին ֆաշիստական Գերմանիայի ռազմագերիներին՝ լրիվ նույն սցենարով:

– Նսեմացնելով ուղղակի:

– Ինչը, ըստ էության, պարզապես միջազգային իրավունքների խախտում էր, ռազմագերիների նկատմամբ միջազգային փաստաթղթերով սահմանված վերաբերմունքի ոտնահարում:

– Անջատողականները, կարող ենք ասել, հաշվետու չեն միջազգային հանրության առաջ, բայց Սերգեյ Լավրովը…

– Ես Սերգեյ Լավրովի մեկնաբանության մասին եմ ասում, դա էր ցինիզմը,  դա բարձրագույն ցինիզմն էր, և ավելի քան համոզված եմ, որ սցենարը, որպես այդպիսին, եղել է Ռուսաստանից: Իսկ այն, որ որոշակի ծայրահեղ քայլերի մասին խոսակցություն կա. եթե լսել եք, ապա Ռագոզինը վերջերս ասաց, թե նրանք պատրաստ են նույնիսկ միջուկային զենք օգտագործել, ինչը նույնպես ես չեմ համարում հավանական սցենար, որովհետև հուսով եմ համենայնդեպս, որ գիտակցություն դեռ կա, որ դա ուղղակի հնարավոր զարգացման սցենար չէ: Դա կբերի այնպիսի հետևանքների, որից հետո ընդհանրապես որևէ բան կանխատեսել կամ հույսեր ունենալ շատ դժվար է:

– Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված լրջագույն մտահոգություններ կան: Ըստ էության, Վրաստանին կարծես թե կրկին կմերժեն գործողությունների պլան տրամադրել, և տարածաշրջանը կշարունակի մնալ անորոշության մեջ: Մենք չտեսանք նաև ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք, երբ Հայաստանի սահմաններն էին գնդակոծվում, ընդհանրապես անհանգստություն չզգացինք այդ կազմակերպության կողմից: Պարզվում է՝ Հայաստանը ամեն անգամ պետք է դիմի ՀԱՊԿ-ին, որպեսզի ՀԱՊԿ-ը նման արձագանք գոնե հնչեցնի: Մինչդեռ մենք ունեցանք անհանգստություն ՆԱՏՕ-ի կողմից, Միացյալ Թագավորությունը հանդես եկավ հայտարարությամբ, Միացյալ Նահանգները, նաև Ռուսաստանը… Ի՞նչ է լինելու մեր տարածաշրջանի հետ, երբ աշխարհը չի կարողացել ընդհանրապես որոշել իր առաջնահերթությունները՝ անվտանգության իմաստով:

– Չեմ կարող ասել, որ աշխարհը չի որոշել իր առաջնահերթությունները  անվտանգության տեսանկյունից: Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, նույն ՀԱՊԿ-ին, վերջերս շատ հետաքրքիր էր՝  Վլադիմիր Պուտինի ելույթում հնչեց հետևյալ ձևակերպումը՝ «Փառք Աստծո, մենք որևէ միջազգային դաշինքի (խոսքը ռազմական դաշինքի մասին էր) անդամ չենք»: Սրանից կարելի է կատարել այն հետևությունը, որ ՀԱՊԿ-ը, որպես այդպիսին, Ռուսաստանի համար միջազգային դաշինք չէ, դա սեփական կառույց է: Ես գրեթե համոզված եմ, որ բոլոր այդ անհանգստությունները մեր սահմաններում դրդված էին Ռուսաստանի կողմից և  դրդված էին Սոչիի հանդիպման հետ կապված, որպեսզի այն կազմակերպվի, և որպեսզի ձևական բնույթ կրի: Հնարավոր է՝ զարգացման այլ սցենարներ նույնպես կային:

– Այսինքն՝ հաշվարկն այնպես չէր, որ մենք պետք է արժանի հարված տայինք ադրբեջանցիներին և այդ դիրքերով հանդես գայինք Սոչիում:

– Ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ծրագրավորումը շատ կարճ ժամկետով է տեղի ունենում, նույնը կարելի է ասել Ուկրաինայի մասին: Ծրագրավորված էր սրընթաց, հաղթական պատերազմ, որը պետք է կիսեր, մասնատեր Ուկրաինան, և ամեն ինչ դրանով պետք է հանդարտվեր: Միևնույն ժամանակ մենք տեսանք, որ զարգացումն իրականում լրիվ այլ կերպ ընթացավ:

– Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս Ռուսաստանի հետ ունի անվտանգության մեծ պայմանագիր, որով Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է: Այդ պայմանագրին որևէ մեկը այս ամբողջ ժամանակահատվածում հղում չի անում, մինչդեռ այդ պայմանագրի դիմաց մենք թույլ ենք տվել, որպեսզի Ռուսաստանն օգտվի Հայաստանի տարածքում ռազմակայան ունենալու իրավունքից: Այս պայմանագիրը ինչպե՞ս կարող ենք գործողության մեջ դնել և հիշեցնել ժամանակ առ ժամանակ ռուսներին, որ եթե նույնիսկ ՀԱՊԿ-ը չի արձագանքում Հայաստանի սահմանների անընդմեջ գնդակոծություններին, Ռուսաստանն ուղիղ պարտավորություն ունի արձագանքելու:

– Ժամանակի ընթացքում հարաբերությունները խեղաթյուրվել են: Մի կողմ թողնենք Հայաստան-Ռուսաստան պայմանագիրը, որը երկկողմ պայմանագիր է: Դժվար է ենթադրել, որ այսօրվա Հայաստանը կարողանա որևէ հաշիվ ներկայացնել Ռուսաստանին: Վաճառելով Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք` Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքի նորմերը, միջազգային պարտավորությունները նույն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի նկատմամբ, այսինքն` ԼՂ շուրջ ընդունված բոլոր բանաձևերը նշում են, որ պետությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Իսկ զենք վաճառելը հենց այն գործողությունն է, որը խախտում է այդ պահանջները: Նախևառաջ մենք, որպես պետություն, ինքներս մեզ պետք է կարողանանք պաշտպանել ցանկացած ոտնձգություններից: Երբ մենք կլինենք ինքնիշխան և կներկայացնենք որոշակի միավոր, այդ դեպքում միայն կարող ենք պարտավորությունների կատարման համար հաշիվ կամ պահանջ ներկայացնել:

– Այսինքն` որևէ ակնկալիք այդ մասով պետք չէ՞ ունենալ: Ինչպե՞ս կազմակերպել մեր անվտանգությունը:

– Մինչև մենք չկարողանանք մեզ պաշտպանել մեր ներսում, մինչև չկարողանանք ոտքի կանգնել որպես ինքնիշխան պետություն՝ չենք կարող խոսել մեր անվտանգությունը կազմակերպելու մասին: Մենք ունենք բանակ, մենք ունենք ՊՆ, մենք ունենք զինվորներ, որոնք դիրքերում պաշտպանում են ՀՀ սահմանները, այդ կառույցը կա, այն կայացած է, դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Առանց քաղաքական լրջագույն փոփոխությունների` մենք չենք կարող մեծ ակնկալիքներ ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում