Աֆղանստանի Բալխ գավառի ոստիկանությունը ձերբակալել է 8-ամյա աղջկա հորը և 12-ամյա տղայի ծնողներին երեխաների հարսանիքը կազմակերպելու կասկածանքով: Այս մասին գրում է BBC-ն:
Քննչական տվյալներով` աղջնակի հայրը, որի կինը մահացել է, ցանկանում էր դստեր համար տրված գլխագինը ծախսել սեփական հարսանիքը կազմակերպելու համար:
Իրավապաշտպանների կարծիքով` վաղ ամուսնություններն Աֆղանստանի գլխավոր խնդիրներից են: