Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամենաակտիվներից մեկն էր: Սա է պատճառը, որ ակումբն այս ամռանը լքել են 17 ֆուտբոլիստներ:
«Կարմիր սատանաներ»-ի կազմում այլևս հանդես չեն գա Դանի Ուելբեկը (տեղափոխության արժեքը 16 մլն ֆունտ), Ալեքսանդր Բյուտները (4.4 մլն ֆունտ), Բեբեն (2.25 մլն ֆունտ), Պատրիս Էվրան (1.5 մլն ֆունտ), Սինձի Կագավան և Տոմ Լոուրենսը (տեղափոխության արժեքը հայտնի չէ), Ռիո Ֆերդինանդը, Նեմանյա Վիդիչը, Ֆեդերիկո Մակեդան (անվճար), Ուիլֆրիդ Զահան, Նանին, Նիկ Պաուելը, Վանյա Միլինկովիչը, Խավիեր Էրնանդեսը, Մայկլ Կլինը, Տոմ Կլևերլին( վարձակալություն): Իսկ Ռայան Գիգսն ավարտել է կարիերան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր»-ը այս տարի կատարել է անգլիական ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տեղափոխությունը` գնելով Անխել դի Մարիայի տրանսֆերը 59.7 մլն ֆունտ ստերլինգով: